Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2021 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշներ 04.01.2022
2021 թվականին Արմավիրի մարզի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են հետևյալ հիմնական ցուցանիշները. 2021 թվականին Արմավիրի մարզում հիմնվել է 1040,71 հա բազմամյա տնկարկ, որից՝ 927,19 հա պտղատո և 113,52 հա խաղողի այգի: Մարզում ինտենսիվ այգիները կազմում են 1314,77 հա, որից՝ խաղող՝ 378,8հա, ընկուզենի՝ 262,4 հա, նշենի՝ 198 հա, պիստակ՝ 221,7հա, կեռասենի՝ 100,6հա: 2021 թվականին մարզի գյուղացիական տնտեսություններից մթերող կազմակերպությունները մթերել են 7935 տոննա պտուղ, 5268...

Արմավիրի մարզում դեկտեմբերի 30-ի դրությամբ 140158 պատվաստում է իրականացվել 03.01.2022
2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Արմավիրի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է 140158 քաղաքացի, այդ թվում՝ առաջին դեղաչափ` 80554, երկրորդ դեղաչափ` 59604: 1-ին դեղաչափի կատարողականը 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում կազմել է 39,99 տոկոս, 2-րդ դեղաչափինը՝ 29,59 տոկոս:

2021 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկություն 03.01.2022
2021 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 38 համայնքից ներկայացված 60 սուբվենցիոն ծրագիր: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2.86 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 1.14 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հետևյալ ենթակառուցվածքների զարգացմանը. ➢ բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ - 12 ծրագիր, ➢ բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ - 5 ծրագիր, ➢ խմելու...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 30.12.2021
Իմ հայրենի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Այս օրերին մեզանից շատերը մտովի կամ առարկայորեն ամփոփել են անցնող տարին, առանձնացրել ձեռքբերումներն ու կորուստները, իրականացված ու անկատար մնացած ծրագրերը և նախանշել գալիք տարվա առաջնահերթությունները: Որպես Արմավիրի մարզպետ՝ շատ հակիրճ կձևակերպեմ 2022 թվականին մարզային իշխանության որդեգրած քաղաքականությունը, այն է՝ համառ և նպատակային աշխատանքով տարբեր...

Մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանն այսօր ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 28.12.2021
Ամանորին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Առնակ Ավետիսյանը մարզպետարանում այսօր ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին և նրանց խնամակալներին: Առնակ Ավետիսյանը հանդիպման շրջանակում անմիջական զրույց է ունեցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, առաջադիմությամբ և ապագայի հետ կապված երազանքներով: «Ինձ համար հետաքրքիր էր լսել այս ամենը և ընդհանուր պատկերացում կազմել ձեր մասին, ապագայի հետ կապված ձեր ծրագրերի մասին և ցանկանալ, որ դուք կարողանաք...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանում այսօր հյուրընկալել է Արցախյան 2-րդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին: Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է հերոսների կանանց, նրանց հերոսական գենը կրող զավակներին՝ ասելով. «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Ձեզ այս հարկի ներքո և հավաստելու, որ այս կառույցի դռները միշտ բաց են Ձեր առջև: Հարգելիներս, ուզում եմ մի բանում համոզված լինեք, որ Դուք մենակ չեք Ձեր վշտի...