Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Տեղի ունեցավ «Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» խորագրով միջոցառումը

Տեղի ունեցավ «Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» խորագրով միջոցառումը 08.07.2019

ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի նախաձեռնությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել «Փառատոնը սահմանին. պատմական մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ, Բագարան» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն է սահմանամերձ, հեռավոր համայնքները ճանաչելի դարձնել և հայրենիքի սահմանները ժողովրդի հոգում ամրագրել։ Փառատոնն իր շուրջ էր համախմբել գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, գիտակրթական, մշակութային, հասարակական կազմակերպությունների և տեղաբնակների։...

 Սուբվենցիոն ծրագրով սկսվել է Մայիսյան համայնքի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը

Սուբվենցիոն ծրագրով սկսվել է Մայիսյան համայնքի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը 08.07.2019

Մայիսյան համայնքում 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է համայնքի գլխավոր 1-ին փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 17 մլն 497 հազար դրամ է, որից 5 մլն 497 հազար դրամը պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 12 մլն դրամը` համայնքի մասնակցությունը: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37...

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի գործարար Անդրանիկ Կոզանյանին

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի գործարար Անդրանիկ Կոզանյանին 04.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանը հուլիսի 3-ին ընդունել է ԱՄՆ-ում բնակվող հայազգի գործարար, «ԱՐՄԵՆ ՖՐՈՒԹ ԸՆԴ ՆԱՏ» ընկերության հիմնադիր Անդրանիկ Կոզանյանին և տնօրեն Հայկ Մանուկյանին: «ԱՐՄԵՆ ՖՐՈՒԹ ԸՆԴ ՆԱՏ» ընկերությունն Արմավիրի մարզի Կողբավան համայնքում 1000 հեկտար հողատարածք է գնել` պիստակի այգի հիմնելու նպատակով: 12 հեկտարի վրա արդեն այգի է հիմնվել` Կալիֆորնիայից ներկրված սերմերով, որոնք, ի տարբերություն իրանականի, ավելի մեծ...

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 04.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ներկայությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 8 քաղաքացի, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին դիմել են անձնական, սոցիալ և գործնական բնույթի մի շարք հարցերով: Ներկայացված հարցերը Համբարձում Մաթևոսյանը քննարկել է մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ՝ դրանց տալով համարժեք պարզաբանումներ և...

 Մարզպետն այցելել է Վաղարշապատի 11-րդ դպրոց

Մարզպետն այցելել է Վաղարշապատի 11-րդ դպրոց 03.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 11 հիմնական դպրոց, ներկա գտնվել դպրոցական «Լե Բիզաղ» թատերախմբի՝ «Թագավոր երեխաների կղզին» ներկայացմանը: «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի մասնակից և դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Աննա Ասատրյանի նախաձեռնությամբ ստեղծված «Լե Բիզաղ» դպրոցական թատերախմբի ներկայացմաը հետևել են նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԱԺ պատգամավոր Արգիշտի...

 Սուբվենցիոն ծրագրով սկսվել է Բաղրամյանի մանկապարտեզի մասնակի վերանորոգումը

Սուբվենցիոն ծրագրով սկսվել է Բաղրամյանի մանկապարտեզի մասնակի վերանորոգումը 02.07.2019

Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է համայնքի մանկապարտեզի մասնակի վերանորոգումը: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 54 մլն 355 հազար դրամ է: Մանկապարտեզի մասնակի վերանորոգման ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 27 մլն 177 հազարական դրամ է: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23