Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ կառավարական պատվիրակությանը 22.04.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա...
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՏԿԶ նախարարի գլխավորած պատվիրակության կազմով եղել է ԱՀ-ում 22.04.2019
Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ են ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ: Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների...
Հայտարարություն «Գաստրո բակ» նախագծի համաֆինանսավորման մրցույթի վերաբերյալ 22.04.2019
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում «Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով: «Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների...
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գյուղական Տնտեսական Զարգացում-Նոր Տնտեսական Հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի մոնիտորինգի թիմի ղեկավար Վահե Մամբրեյանին: Հանդիպման շրջանակում ծրագրի մոնիտորինգի թիմի ղեկավարը մարզպետին է ներկայացրել ծրագրի հիմնական նպատակը և նախատեսվող գործողությունների ընթացքը: Վահե Մամբրեյանի խոսքով` ծրագրի նպատակն է աջակցել գյուղական փոքր բիզնեսներին` բացահայտելով հավելյալ եկամտի հնարավորությունները,...
Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 18.04.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 4 քաղաքացի, ևս 5-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիների հարցերը վերաբերել են սոցիալական աջակցությանը, զբաղվածությանը, բնակարանով ապահովմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը: Քաղաքացիները մարզպետին դիմել են նաև անձնական բնույթի հարցերով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը...
ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորանքի խոսքը եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ 17.04.2019
Ի դեմս Արմավիրի մարզի եզդի ազգաբնակչության` ի սրտե շնորհավորում եմ ողջ եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն ամրապնդվել է բազում փորձությունների հաղթահարմամբ և համատեղ ձեռքբերումներով: Ես վստահ եմ, որ Արմավիրի մարզը եզդիական համայնքի համար հարազատ տուն և բնակավայր է դարձել, որի շենացման գործում քիչ չէ նաև եզդիների ներդրումը: Մալաքե Թաուսի առթիվ եզդի ժողովրդի շրջանում այսօր տիրող տոնական...