Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում Ջանֆիդա համայնքում հիմնանորոգվում է խմելու ջրագծի ներքին ցանցը

Մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում Ջանֆիդա համայնքում հիմնանորոգվում է խմելու ջրագծի ներքին ցանցը 12.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ ՀՀ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում Ջանֆիդա համայնքում սկսվել է խմելու ջրագծի 25 կմ երկարությամբ ներքին ցանցի...

 Մարզպետը հանդիպել է Գրիբոյեդով համայնքի բնակիչների հետ

Մարզպետը հանդիպել է Գրիբոյեդով համայնքի բնակիչների հետ 11.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Գրիբոյեդով համայնք և հանդիպել բնակիչների հետ: Մարզպետը Գրիբոյեդովի բնակիչների հետ քննարկել է Գրբոյեդով-Խորոնք մարզային նշանակության 5,2 կմ երկարությամբ ճանապարհի Գրիբոյեդով համայնքի 2 կմ հատվածի հիմնանորոգման հարցը: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում նա նախ հանգամանորեն ներկայացրել է պետության աջակցությամբ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի էությունը և դրանց կարևորությունը ներհամայնքային...

Նորակերտ համայնքում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Նորակերտ համայնքում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա 11.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզը ներկայացնող պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի, Նարեկ Մկրտչյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանի հետ միասին այսօր Նորակերտ համայնքում ներկա է գտնվել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը: Համայնքապետարանի աջակցությամբ և ԱՏՁՄ ջանքերով մշակույթի կենտրոնում բացված լաբորատորիայում Նորակերտի և հարակից համայնքների դպրոցականներն անվճար հիմունքներով ձեռք կբերեն ինժեներական գիտելիքներ և...

Փոխմարզպետը հանդիպում է ունեցել զարթոնքցիների հետ

Փոխմարզպետը հանդիպում է ունեցել զարթոնքցիների հետ 11.03.2019

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այսօր ընդունել է Զարթոնք համայնքի բնակիչներին` նրանց հետ քննարկելով ներհամայնքային մի շարք խնդիրներ, որոնք համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելու պատճառ են հանդիսացել: Փոխմարզպետը զարթոնքցիներին ներկայացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախապայմանները` ընդգծելով, գործընթացն օրենքի շրջանակներում իրականացվելու անհրաժեշտությունը:

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ 08.03.2019

Սիրելի տիկնայք, տատիկներ, մայրեր և քույրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Անհիշելի ժամանակներից հայ կինը եղել է ընտանեկան ջերմության և ավանդույթների իրական կրողն ու շարունակողը: Ինչ խոսք, ոչ միշտ է ասվում այդ մասին, սակայն նկատելի և անգնահատելի է ձեր` հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի առաքելությունը: Ձեր շնորհիվ է, որ ընտանիքը շարունակում է մնալ մոլորակի ամենաջերմ ու հաճելի անկյունը: Սիրելի կանայք, դուք շարունակում եք ձեր...

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անակնկալ այցով եղել է Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում 07.03.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր անակնկալ այց է կատարել Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց: Տնօրեն Անդրանիկ Նահապետյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կրթօջախում, ծանոթացել ընդհանուր պայմաններին, հետևել դասապրոցեսներին: Ավագ դասարաններում Համբարձում Մաթևոսյանին մտահոգել է աշակերտների բացակայությունների թիվը, որի առանչությամբ դպրոցի տնօրենին հանձնարարվել է հետևողական լինել աշակերտների հաճախելիության հարցում և բացառել անհարգի բացակայությունները: Մարզպետը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59