Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նալբանդյան համայնքի ղեկավարի թեկնածուներին

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նալբանդյան համայնքի ղեկավարի թեկնածուներին 29.01.2019

Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի յոթ համայնքում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն. հինգ համայնքում ընտրելու են համայնքի ղեկավարի, իսկ երկուսում` ավագանու անդամների: Նշված հինգ համայնքների թվում է նաև Նալբանդյան համայնքը, որտեղ համայնքի գործող  ղեկավարի հետ իրենց թեկնածությունն են առաջադրել ևս 4-ը: Այսօր նրանց հետ հանդիպել և ընտրական գործընթացների վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` բացառելով իր, մարզպետարանի կամ այլ...

 Հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին 28.01.2019

Բանակի օրվա առթիվ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Սամվել Խմելյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, Երկրապահ կամավորական միության անդամները, մարզպետարանի, քաղաքապետարանի և կրթական հաստատությունների աշխատակիցներն այսօր ծաղիկներ են խոնարհել Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 28.01.2019

Արմավիրի մարզի հարգարժա'ն բնակիչներ, սիրելի' հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր մենք տոնում ենք մեր ազգային հպարտության, խիզախության և մեր հարատևության հիմնաքարը հանդիսացող Հայոց հաղթանակած բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Մեր ազգային հպարտությունն իր կազմավորման այս ճանապարհին բազում մարտահրավերների է դիմակայել` ամեն անգամ ապացուցելով, որ անպարտելի է, պատրաստ պաշտպանելու իր երկրի ու ժողովրդի անդորրը: Փառք ու պատիվ մեր երիտասարդ,...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից մարզում իրականացված ծրագրերը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից մարզում իրականացված ծրագրերը 25.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) երևանյան գրասենյակ, հանդիպում ունեցել հիմնադրամի վարչական բաժնի ղեկավար Ինեսա Գրիգորյանի, գործադիր տնօրենի պաշտոնակատար Կորյուն Խաչատուրյանի, Ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանի և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ, գլխավոր խորհրդական Էրիկ Գյուլազյանի հետ: Հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանին են ներկայացվել հիմնադրամի կողմից վերջին 15 տարիներին Արմավիրի մարզում իրականացված համապարփակ...

 Մարզպետը եղել է Լենուղի համայնքում գտնվող վթարային երկու շենքերում

Մարզպետը եղել է Լենուղի համայնքում գտնվող վթարային երկու շենքերում 24.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանի և ոլորտաային այլ պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Լենուղի համայնք` տեղում ծանոթանալու երկու բազմաբնակարան վթարային շենքերի ընդհանուր վիճակին, հանդիպելու բնակիչների հետ: ՀՀ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ փողոցի 1-ին, 2-րդ և 3-րդ բազմաբնակարան շենքերը կառուցվել են 1931 թվականին և չեն ունեցել կոմունալ հարմարություններ: Շենքերը 4-րդ կարգի վթարային...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 24.01.2019

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 18 բնակիչ, իսկ ևս 4-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և ոլորտային այլ պատասխանատուներ՝ քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու և լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու համար: Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են համապատասխան աշխատանքով ապահովելու, դրամական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58