Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի խոսքը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 03.12.2018
Ինչպես գիտենք, 1992 թվականից Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը հռչակվել է Հաշմանդամների միջազգային օր: Թերեւս, այս օրը տոն չէ, սակայն առիթ է մեկ անգամ եւս բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող անձանց դեռեւս չլուծված խնդիրների մասին` պատկան մարմինների, հանրության ուշադրությունը հրավիրելով դրանց լուծման վրա: Ինչ խոսք, յուրաքանչյուրս մեր տեղում եւ մեր լիազորությունների շրջանակում գործուն քայլեր պետք է ձեռնարկենք հաշմանդամություն ունեցող անձանց...
Մարզպետը ներկայացրել է <<Վաղարշապատի հիվանդանոց>> ՊՓԲ-ի նորանշանակ տնօրենին 03.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Վաղարշապատի հիվանդանոց և բուժանձնակազմին ներկայացրել նորանշանակ տնօրեն Գոռ Ասատրյանին: Ողջունելով ներկաներին` մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Իսախանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության ընթացքում: Ներկայացնելով նորանշանակ տնօրենին`մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համոզմունք է հայտնել, որ Գոռ Ասատրյանի և կրթությունը, և փորձառությունը,...
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Մինչ ոլորտին վերաբերող հարցերին անդրադառնալը` մարզպետը գործընկերներին է ներկայացրել Վաղարշապատի հիվանդանոցի նորանշանակ տնօրեն Գոռ Ասատրյանին` նրան մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային գործունեություն: Խոսելով ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված իր մոտեցումների մասին` մարզպետը մասնավորապես նշել է. <<Պարտադիր չէ, որ ես...
Մարզպետն այցելել է <<Արևածագ>> երեխաների աջակցության կենտրոն 03.12.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ այսօր այցելել է <<Արևածագ>> երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել ընդհանուր պայմաններին, մատուցվող ծառայություններին: <<Արմավիրի զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպության տնօրեն Նաիրա Առաքելյանը, մարզպետին ներկայացնելով կենտրոնի գործունեությունը, մասնավորապես նշել է, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը 2016 թվականից իրականացնում է <<Համայնքահեն ծառայություններ...
<<Վաղարշապատի հիվանդանոց>> ՊՓԲ-ի տնօրեն է նշանակվել Գոռ Ասատրյանը 30.11.2018
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի նոյեմբերի 27-ին Արմավիրի մարզպետարանում կայացավ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Արմավիրի մարզի <<Վաղարշապատի հիվանդանոց>> պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը, որին 16 դիմումատուից ներկա գտնվեց 11-ը, իսկ մրցույթին մասնակցելու իրավունք ստացավ 10-ը: Իրականացված մրցույթի երեք փուլի (թեստավորում, հարցազրույց եւ կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացում)...
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նոյեմբերի 28-ին այցելել է Պտղունք համայնքում գործող <<Արմենիան Լայթհաուս>> բարեգործական հիմնադրամի (ԱԼԲՀ) հայաստանյան գրասենյակ, ծանոթացել ընդհանուր պայմաններին, հիմնական գործունեությանը եւ իրականացվող ծրագրերին: Բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ Անժելա Թորոսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, սենյակների բաշխվածությանը, դրանցում իրականացվող արհեստագործական, ուսումնական, հոգեւոր...