Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենին 04.03.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանին և հիմնադրամի համայնքային ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին: Հանդիպման շրջանակներում մարզպետը COAF-ի գործընկերների հետ քննարկել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արմավիրի մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին հիմնադրամի կոմղից ցուցաբերած աջակցության տարաբնույթ ծրագրերը և առանձին բաղադրիչներով դրանց շարունակականության ապահովման...

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է «Թումո» կենտրոն 03.03.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հանդիպում է ունեցել գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ: Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Արմավիրի մարզում կենտրոնի կրթական ծրագրերի ներդրմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել մարզում «Թումո» կենտրոն և «Թումո-տուփ» հիմնելու ծրագրին և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք ընդգծվել...
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում սկսվել են Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Համայնքի փողոցների և ներհամայնքային ճանապարհների ընդհանուր երկարությությունը 10 կմ է, որից լուսավորված է միայն 10 %-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` յուրաքանչյուրի մասով 13 մլն 471.4 հազարական դրամ:...

Մշակութային հագեցած օր Արմավիրի մարզային գրադարանում 19.02.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արեքեպիսկոպոս Ադամյանի, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Վլասովի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ միասին այսօր ԿԳՄՍ նախարարության Արմավիրի մարզային գրադարանում ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվան...

Փետրվարի 23-ին ընդառաջ ընդունելություն` ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասում 19.02.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արագածոտնի և Վայոց Ձորի մարզպետներ Դավիթ Գևորգյանի, Արարատ Գրիգորյանի, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի և այլ պաշտոնյաների հետ միասին այսօր այցելել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամաս` մասնակցելու փետրվարի 23-ին` Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ զորամասի հրամանատար Սերգեյ Վլասովի կողմից կազմակերպված ընդունելությանը:...

Տեղի է ունեցել Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 18.02.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետի: Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզի 2020...


