Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ 05.10.2018

Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի` Ուսուցչի տոնի առթիվ: Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել ուսուցչին և խոնարհվել նրա վաստակի առաջ, դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով արժևորել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Սիրելի մանկավարժներ, մեծ պատասխանատվություն և ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Դուք կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին, որը մեր հերոսական երկրի ապագան է ու վաղվա տերը: Այդ...

 Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ 04.10.2018

Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի  ոլորտային պատասխանատուները: Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 7 բնակիչ: Ընդունելությանը գրանցված քաղաքացիներից երկուսը փոխմարզպետին դիմել են դրամական աջակցության, երկուսն էլ` աշխատանքի տեղավորման խնդրանքով: Քաղաքացիներից երեքն էլ Կարեն Գրիգորյանին դիմել են հողի...

 Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ է մատուցվել

Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ է մատուցվել 02.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը մարզպետարանի աշխատակիցների, համայնքների ղեկավարների, կրթական հաստատությունների տնօրենների և մեծաթիվ արմավիրցիների հետ այսօր Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին, որը մատուցվել է Արմավիրի թեմի հոգևոր դասի կողմից: Հոգեհանգստի արարողությունից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարւոթյունը Արշալույս համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարւոթյունը Արշալույս համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 02.10.2018

<<Արշալույս համայնքի հարգելի բնակիչներ, Անդրադառնալով Արշալույս համայնքում ստեղծված իրավիճակին` հարկ եմ համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողությամբ արձանագրված իրավական և ֆինանսական հետևանքներ առաջացնող իրավախախտումներին համարժեք գնահատականներ տալու նպատակով համապատասխան նյութերն ուղարկվել են իրավապահ...

 Մարզպետը ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի հիմնադրման 71-րդ տարեդարձին նվիրված տոնակակատարությանը

Մարզպետը ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի հիմնադրման 71-րդ տարեդարձին նվիրված տոնակակատարությանը 02.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնք և Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի, մեծ թվով համայնքների ղեկավարների և հյուրերի հետ ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի հիմանդրման 71-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը: Բաղրամյան համայնքը հիմնադրվել է 1946 թվականին` Իրաքից գաղթած մի խումբ հայ ընտանիքների կողմից: Նրանց նախաձեռնությամբ էլ 1947 թվականին համայնքն անվանակոչվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, նշանավոր...

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2018

Ավագ սերնդի սիրելի ներկայացուցիչներ, հարգելի տատիկներ և պապիկներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: 1991 թվականին ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակեց Տարեցների միջազգային օր։ Այս օրը հրաշալի հնարավորություն է մեր խորին երախտագիտությունը հայտնելու մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, որոնք վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, և առիթ` անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին, դրանց լուծման ուղիներին: Այս օրը ևս մեկ անգամ մեզ պարտավորեցնում է, որ ջանք չխնայենք,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35