Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ է մատուցվել

Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ է մատուցվել 02.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը մարզպետարանի աշխատակիցների, համայնքների ղեկավարների, կրթական հաստատությունների տնօրենների և մեծաթիվ արմավիրցիների հետ այսօր Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին, որը մատուցվել է Արմավիրի թեմի հոգևոր դասի կողմից: Հոգեհանգստի արարողությունից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարւոթյունը Արշալույս համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարւոթյունը Արշալույս համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 02.10.2018

<<Արշալույս համայնքի հարգելի բնակիչներ, Անդրադառնալով Արշալույս համայնքում ստեղծված իրավիճակին` հարկ եմ համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողությամբ արձանագրված իրավական և ֆինանսական հետևանքներ առաջացնող իրավախախտումներին համարժեք գնահատականներ տալու նպատակով համապատասխան նյութերն ուղարկվել են իրավապահ...

 Մարզպետը ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի հիմնադրման 71-րդ տարեդարձին նվիրված տոնակակատարությանը

Մարզպետը ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի հիմնադրման 71-րդ տարեդարձին նվիրված տոնակակատարությանը 02.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնք և Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի, մեծ թվով համայնքների ղեկավարների և հյուրերի հետ ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի հիմանդրման 71-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը: Բաղրամյան համայնքը հիմնադրվել է 1946 թվականին` Իրաքից գաղթած մի խումբ հայ ընտանիքների կողմից: Նրանց նախաձեռնությամբ էլ 1947 թվականին համայնքն անվանակոչվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, նշանավոր...

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2018

Ավագ սերնդի սիրելի ներկայացուցիչներ, հարգելի տատիկներ և պապիկներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: 1991 թվականին ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակեց Տարեցների միջազգային օր։ Այս օրը հրաշալի հնարավորություն է մեր խորին երախտագիտությունը հայտնելու մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, որոնք վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, և առիթ` անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին, դրանց լուծման ուղիներին: Այս օրը ևս մեկ անգամ մեզ պարտավորեցնում է, որ ջանք չխնայենք,...

 Մարզպետը ներկա է գտնվել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Մարզպետը ներկա է գտնվել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը 01.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ այսօր ներկա է գտնվել <<ԱՍ>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին` մարզպետը նշել է, որ օրը պատեհ առիթ է ևս մեկ անգամ կարևորելու ավագ սերնդի դերն ու նշանակությունը մերօրյա հաջողությունների ու ձեռքբերումների գործում և շնորհակալություն հայտնելու նրանց այն անփոխարինելի դերակատարման համար, որն ունեցել են մեր կյանքում: Նա...

 Մարզպետը Փշատավան համայնքում մասնակցել է «1000 տարվա գյուղամեջ» փառատոնին

Մարզպետը Փշատավան համայնքում մասնակցել է «1000 տարվա գյուղամեջ» փառատոնին 30.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Փշատավան համայնք, մեծաթիվ հյուրերի, համայնքի բնակիչների հետ մասնակցել «1000 տարվա գյուղամեջ» գյուղական կենցաղավարության, արհեստագործության ու արվեստի փառատոնին, որն այսուհետ դառնալու է ավանդական և նշվելու է սեպտեմբեր ամսի վերջին կիրակի օրը: Փառատոնն իրականացվել է հասարակական գործիչներ Կարինե Փանոսյանի, Լիլիթ Գրիգորյանի նախաձեռնությամբ, իսկ իրականացմանն աջակցություն են ցուցաբերել Արմավիրի մարզպետարանը, Փշատավանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02