Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ 16.10.2018

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ: 

Փոխմարզպետը ներկա է գտնվել Մրգաշատ համայնքում կազմակերպված Մաճառի տոնին

Փոխմարզպետը ներկա է գտնվել Մրգաշատ համայնքում կազմակերպված Մաճառի տոնին 16.10.2018

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այսօր ներկա է գտնվել Մրգաշատ համայնքում ավանդույթ դարձած գյուղատնտեսական տարվա ավարտը խորհրդանշող Մաճառի տոնին: Մրգաշատցիները հյուրերին դիմավորեցին համայնքի հրապարակում բացված առատ սեղանների շուրջ` լի բերքուբարիքով, տարատեսակ ուտեստներով, աղանդերով և օրվա խորհուրդը հանդիսացող մաճառով: Փոխմարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մոտեցել է սեղաններին, շնորհավորել է Մաճառի տոնը և բաժակ բարձրացրել` մրգաշատցիներին շնորահակալություն հայտնելով նման գեղեցիկ...

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել Արմավիրում կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին»

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել Արմավիրում կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին» 10.10.2018

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այսօր ներկա է գտնվել Արմավիր քաղաքում Զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին»: Աշխատանք փնտրողներին միջոցառման շրջանակում մարզային տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 25 գործատու առաջարկել է 51 առկա և 13 սպասվելիք թափուր աշխատատեղեր: Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը առաջնային համարելով ազգաբնակչության շրջանում կայուն զբաղվածության ապահովմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող նոր...

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել Համլետ Պատուրյանի անվան հուշամրցաշարին

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել Համլետ Պատուրյանի անվան հուշամրցաշարին 10.10.2018

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանի հետ այսօր ներկա է գտնվել հոկտեմբերի 8-ից Էջմիածին քաղաքում անցկացվող Հունահռոմեական ոճի ըմբիշ Համլետ Պատուրյանին նվիրված հուշամրցաշարի եզրափակիչ փուլին: Պատանեկան մրցաշարը անցկացվում էր Հունահռոմեական ոճի ըմբիշ Համլետ Պատուրյանի հովանավորությամբ 2016 թվականին կառուցված մարզադահլիճում, որին մասնակցում էին 188 ըմբիշ` Հայաստանի Հանրապետության հավաքական բոլոր թիմերից: Մրցաշարի կազմակերպիչները նշել են,...

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել Մայիսյանի միջնակարգ դպրոցում «Ուսուցչի տոնին» նվիրված միջոցառմանը

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել Մայիսյանի միջնակարգ դպրոցում «Ուսուցչի տոնին» նվիրված միջոցառմանը 10.10.2018

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի հետ այսօր մասնակցել է Մայիսյանի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Միջոցառումը նվիրված էր «Ուսուցչի տոնին», Մայիսյանի միջնակարգ դպրոցի հիմնադրման 85-ամյակին և փոխտնօրեն Ս. Մեքինյանի մանկավարժական գործունեության 45-ամյակին: Փոխմարզպետը հյուրերի հետ միասին նախ իր հարգանքի տուրքն է մատուցել երախտապարտ մայիսյանցիների կողմից կառուցված ղարաբաղյան և քառորյա...

 Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այցելել է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հայստանյան գրասենյակ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այցելել է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հայստանյան գրասենյակ 09.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հայստանյան գրասենյակ: Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հայստանյան գրասենյակի հիմնադիրներ Զոհրաբ և Սեթա Ղազարյանների հետ: Տեր և տիկին Ղազարյանները փոխմարզպետին տեղեկություն են ներկայացրել իրենց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53