Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետ Գ. Միրիջանյանը եզդիական սրբատեղիում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացմանը

Մարզպետ Գ. Միրիջանյանը եզդիական սրբատեղիում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացմանը 30.09.2018

Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում մեծ թվով քաղաքական և պետական գործիչների, հայ և եզդի հոգևորականների հետ մարզպետ Գագիկ Միրիջանյանը երեկ ներկա է գտնվել հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացմանը: Օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ մարզպետն անդրադարձել է հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, վկայակոչել եղբայրական...

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնավարման                              ժամանակահատվածի վերաբերյալ հաշվետվություն

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ հաշվետվություն 28.09.2018

Գագիկ Միրիջանյան. «Մենք պետք է ճիշտ ընկալենք մեր երկրում ստեղծված իրավիճակը, և այն ծառայեցնենք ոչ թե մեր անձնական շահին, այլ՝ ժողովրդի։ Ես հենց այս գիտակցումով եմ ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և իմ պաշտոնավարման ընթացքում 24 ժամ եղել եմ մարզի ազգաբնակչության կողքին՝ փորձելով լուծում գտնել նրանց տարաբնույթ խնդիրներին»                                            ...

 Մարզպետը ներկա է գտնվել Արևադաշտի միջնակարգ դպրոցի բացմանը

Մարզպետը ներկա է գտնվել Արևադաշտի միջնակարգ դպրոցի բացմանը 28.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Հայ Կրթական Հիմնարկության (ՀԿՀ) նախագահ Հերմինե Փախանյանի, Հայստանում դպրոցաշինության աշխատանքների պատասխանատու Նշան Փիրումյանի, պատվավոր հյուրերի և կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել Արևադաշտ համայնքի միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Արևադաշտի դպրոցը կառուցվել է Հայ Կրթական Հիմնարկության կողմից։ Հանրակրթական ուսումնական հաստատության հիմնարկեքի արարողությունը...

Արմավիրի մարզի բժշկական կենտրոններին 9-ը շտապօգնության մեքենա է տրամադրվել

Արմավիրի մարզի բժշկական կենտրոններին 9-ը շտապօգնության մեքենա է տրամադրվել 27.09.2018

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է 200 շտապօգնության մեքենա: Այդ մեքենաների թվում են նաև շտապօգնության ռեանիմոբիլներ, շտապօգնության գծային մեքենաներ, որոնցից 9-ը Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններին: Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր Արմավիրի բժշկական կենտրոնում ծանոթացել է հաստատությանը տրամադրված համապատասխան մեքենաներին: Մարզպետը շնորհավորել է բժշկական...

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 27.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 20 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները մարզպետին շարունակում են դիմել...

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քննարկվել են եզդերեն առարկայի դասավանդմանը վերաբերող հարցեր

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քննարկվել են եզդերեն առարկայի դասավանդմանը վերաբերող հարցեր 27.09.2018

Այսօր մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են մարզի դպրոցներում եզդերեն առարկայի դասավանդմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը և այն դպրոցների տնօրենները, որտեղ եզդերեն առարկա է դասավանդվում: Ազիզ Թամոյանի հետ քննարկվել է Արմավիրի մարզի համապատասխան դպրոցներում այս ուսումնական տարում եզդերեն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02