Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզը Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում

Արմավիրի մարզը Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում 09.10.2018

Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոն ավանի հայկակական տաղավարում Արմավիրի մարզը ներկայացված է իր պատմամշակութային առանձնահատկություններով, ազգային խոհանոցի բարիքներով, գյուղատնտեսական արտադրանքով և արհեստագործական աշխատանքներով: Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների...

 «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և ՀՀ մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և ՀՀ մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 09.10.2018

Այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետարանների, այդ մարզերի շուրջ 70 դպրոցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը, ինչպես նաև ողջ համագործակցությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել գյուղական համայնքների զարգացումն ու համայնքային կյանքի աշխուժացումը։ «Դասավանդի’ր,...

Գագիկ Միրիջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետարանում

Գագիկ Միրիջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետարանում 05.10.2018

Այսօր Արմավիրի մարզպետարանում Գագիկ Միրիջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանաի աշխատակիցների, համայնքապետերի, կրթական և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ: Նա նախ շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին Ուսուցչի օրվա առթիվ` նրանց մաղթելով հաջողություններ իրենց պատասխանատու գործում, ապա ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել իր պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ` մատնանշելով վերջին չորս ամիսների ընթացքում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները:...

 Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ 05.10.2018

Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի` Ուսուցչի տոնի առթիվ: Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել ուսուցչին և խոնարհվել նրա վաստակի առաջ, դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով արժևորել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Սիրելի մանկավարժներ, մեծ պատասխանատվություն և ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Դուք կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին, որը մեր հերոսական երկրի ապագան է ու վաղվա տերը: Այդ...

 Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ 04.10.2018

Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի  ոլորտային պատասխանատուները: Փոխմարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 7 բնակիչ: Ընդունելությանը գրանցված քաղաքացիներից երկուսը փոխմարզպետին դիմել են դրամական աջակցության, երկուսն էլ` աշխատանքի տեղավորման խնդրանքով: Քաղաքացիներից երեքն էլ Կարեն Գրիգորյանին դիմել են հողի...

 Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ է մատուցվել

Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ է մատուցվել 02.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը մարզպետարանի աշխատակիցների, համայնքների ղեկավարների, կրթական հաստատությունների տնօրենների և մեծաթիվ արմավիրցիների հետ այսօր Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին, որը մատուցվել է Արմավիրի թեմի հոգևոր դասի կողմից: Հոգեհանգստի արարողությունից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53