Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Արմավիրի 8-րդ և 5-րդ դպրոցներ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Արմավիրի 8-րդ և 5-րդ դպրոցներ 04.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիր քաղաքի թիվ 8 և Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցներ` ծանոթանալու ներառական կրթության իրականացմանը, պայմաններին, մասնագետների աշխատանքներին և առկա խնդիրներին: Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ կառավարության 18.02.2016թ. նիստի N 6 արձանագրային որոշմամբ սահմանված համընդհանուր ներառական կրթության համակարգի...

 Հանդիսավոր կերպով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը

Հանդիսավոր կերպով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը 01.09.2018

Սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզ է այցելել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ եղել է Սարդարապատի միջնակարգ դպրոցում, մասնակցել տոնական օրվան նվիրված միջոցառմանը: Մարզպետ Գագիկ Միրիջանյանն օրվա առթիվ եղել է նաև Պտղունքի և Թայրովի միջնակարգ դպրոցներում: Պտղունքի դպրոցում մարզպետն ուսուցչական կազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 31.08.2018

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, հարգարժան մանկավարժներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթելով, որ այն լինի բեղմնավոր և մշտապես ուղեկցվի հաջողություններով: Առանձնահատուկ ջերմությամբ եմ ցանկանում շնորհավորել հատկապես առաջին անգամ դպրոց ոտք դնող մեր աշակերտներին: Նրանք այսօր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անում` ճանաչելու զարմանահրաշ մի նոր աշխարհ: Եվ իմ ցանկությունն է,...

 Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 27 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները մարզպետին շարունակում են դիմել համապատասխան...

 Մարզպետն ընդունել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին

Մարզպետն ընդունել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին 29.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Արևշատյանին, կառավարող տնօրեն Գրիգոր Այվազյանին և Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Մելիքսեթ Խաչատրյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը: Մարզպետը ողջունել է բանկի կողմից Հայաստանի ֆինանսական շուկայում իրականացվող հավակնոտ և բազմաբնույթ ծրագրերը` ցանկություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:...

 Մարզպետն ընդունել է Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահին և մարզաձևի Արմավիրի մասնաճյուղի նախագահին

Մարզպետն ընդունել է Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահին և մարզաձևի Արմավիրի մասնաճյուղի նախագահին 24.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Միքայելյանին` մարզաձևի Արմավիրի մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանի և մի քանի մարզիչների հետ միասին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը: Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահը մարզպետին ամփոփ տեղեկություն է ներկայացրել ֆեդերացիայի տարիների գործունեության և հաջողությունների մասին` մասնավորապես նշելով, որ մարզաձևը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53