Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ 11.06.2018

Ողջունելով ԶԼՄ ներկայացուցիչներին և ընդունելով նրանց շնորհավորանքները ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`Գագիկ Միրիջանյանը նշել է, որ իր առաջին քայլը լինելու է մարզպետարանի աշխատակազմին, նրանց գործառույթներին ծանոթանալը, որին էլ հաջորդելու են համայնքային այցելությունները: «Խմբագրելու ենք բոլոր ոլորտային խնդիրները, ՀՀ կառավարությանն ենք ներկայացնելու մարզի զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթները, անդրադառնալու ենք բոլոր ոլորտներին` գյուղատնտեսական, սոցիալական,...

Գագիկ Միրիջանյանի ողջույնի խոսքը ՀՀ Արմավիրի մարզպետի  պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Գագիկ Միրիջանյանի ողջույնի խոսքը ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 11.06.2018

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզպետի պատվաբեր և պատասխանատու պաշտոնը՝ նախևառաջ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին` ինձ վերապահված բարձր վստահության համար: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին` ինձ այս պատասխանատու պաշտոնին նշանակելու համար: Երևի թե գիտեք, որ ես բժշկի ընտանիքից եմ, ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և...

 ՀՀ կառավարության որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ

ՀՀ կառավարության որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ 08.06.2018

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ:

 Աշոտ Ղահրամանյանի հրաժեշտի խոսքը մարզի բնակչությանը և գործընկերներին

Աշոտ Ղահրամանյանի հրաժեշտի խոսքը մարզի բնակչությանը և գործընկերներին 06.06.2018

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգարժան գործընկերներ, Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը: Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել, խնդիրները` ծանոթ, անելիքները` հստակ, իսկ ապագան` լուսավոր ու տեսանելի: Առաջնորդվելով այս հիմնարար մոտեցումներով` պաշտոնավարմանս տասնմեկ ու կես...

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ 06.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ: Նա տեղեկացրել է, որ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօր իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին: Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին` տասնմեկ ու կես տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հետագա աշխատանքում. «Ես վստահ...

 Արգավանդ համայնքում մարզպետը ներկա է գտնվել դպրոցի հրաձգարանի բացմանը և ծանոթացել մանկապարտեզում իրականացվող շինաշխատանքներին

Արգավանդ համայնքում մարզպետը ներկա է գտնվել դպրոցի հրաձգարանի բացմանը և ծանոթացել մանկապարտեզում իրականացվող շինաշխատանքներին 31.05.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի հետ այցելել է Արգավանդ համայնք` ներկա գտնվելու դպրոցի հրաձգարանի բացմանը, ապա ծանոթանալու մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին: Արգավանդ համայնքի միջնակարգ դպրոցը շահոգործման է հանձնվել 1964 թվականին: Մինչև 1958 թվականն այն գործել է որպես յոթնամյա, որից հետո դարձել է միջնակարգ: Կրթօջախում առաջին հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49