Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Արմավիրի մարզում զարգանում է պիստակի և ոչ ավանդական այլ մշակաբույսերի արտադրությունը. Գյուղատնտեսության նախարարը հետևել է արտադրության ընթացքին

Արմավիրի մարզում զարգանում է պիստակի և ոչ ավանդական այլ մշակաբույսերի արտադրությունը. Գյուղատնտեսության նախարարը հետևել է արտադրության ընթացքին 25.06.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 22-ին Արմավիրի մարզում էր` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու, ֆերմերներին պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկելու, ինչպես նաև մարզի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Այցի սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է վերջին օրերին տեղացած կարկուտի վնասներից տուժած...

 Մարզպետն ընդունել է Արմավիրի քաղաքապետին և Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին

Մարզպետն ընդունել է Արմավիրի քաղաքապետին և Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին 22.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը: Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաև ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը մարզպետին...

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է կարկուտից տուժած ևս երեք համայնք

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է կարկուտից տուժած ևս երեք համայնք 21.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է երեկ տեղացած կարկուտից տուժած Բերքաշատ, Շենավան և Գետաշեն համայնքներ, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասին: Մարզպետի առաջին կանգառը եղել է Բերքաշատ համայնքը, որտեղ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից ստեղծված հանձնաժողովի նախնական տվյալներով 50-80 տոկոսի չափով վնասվել է 150 հեկտար փաստացի մշակվող հողատարածք: Բերքաշատում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ մարզպետն իր...

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 21.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել հերթական ընդունելություն, որին մասնակցել է նախապես գրանցված 76 քաղաքացի: Քաղաքացիների ընդունելությունից առաջ մարզպետը հանդիպում է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազի ժամանակ Արմավիրի մարզից զոհված 7 զինվորի ծնողների հետ: Ողջունելով զոհվածների ծնողներին՝ Գագիկ Միրիջանյանն իր մշտական աջակցությունն է հայտնել բոլորին՝ վստահեցնելով, որ պատրաստ է լսելու նրանց մտահոգություններն ու ընդառաջելու առկա խնդիրների լուծմանը. «Ձեր...

 Մարզպետն այցելել է կարկտահարությունից տուժած համայնքներ

Մարզպետն այցելել է կարկտահարությունից տուժած համայնքներ 20.06.2018

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի Աղավնատուն, Արագած, Ամբերդ, Դողս և Լեռնամերձ համայնքներում ուժեղ կարկուտ է տեղացել, որը լուրջ վնաս է հասցրել գյուղացիական տնտեսություններին: Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է կարկուտից հատկապես մեծ վնասներ կրած Աղավնատուն և Արագած համայնքներ, տեղում ծանոթացել գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափերին: Մարզպետի հանձնարարությամբ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետներից ստեղծված...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 20.06.2018

Ինձ շատ հոգեհարազատ բնագավառի հարգելի գործընկերներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Բժշկի մասնագիտությունն իսկապես եղել է, կա և կշարունակվի որակվել որպես մեծագույն նվիրում պահանջող և մարդասիրական մասնագիտություն։ Մասնագիտություն, որն ի զորու է հրաշքներ գործել, ընդհուպ մինչև երկրորդ կյանք պարգևել մարդուն։ Ես խոնարհվում եմ բոլոր այն բժիշկների վաստակի առջև, ովքեր, բարձր պահելով մասնագիտական որակավորումը, մեծագույն նվիրումով են իրականացրել և շարունակում են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57