Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Արմավիրի 5-րդ հիմնական դպրոցում մարզպետը ներկա է գտնվել «Զորավարից Զորավար» խորագիրը կրող միջոցառմանը

Արմավիրի 5-րդ հիմնական դպրոցում մարզպետը ներկա է գտնվել «Զորավարից Զորավար» խորագիրը կրող միջոցառմանը 02.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի և մի շարք կրթօջախների տնօրենների հետ այսօր ներկա է գտնվել զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում կազմակերպված «Զորավարից Զորավար» խորագիրը կրող միջոցառմանը: Միջոցառման շրջանակում կրթօջախի 5-րդ Գ դասարանի աշակերտներն ասմունքի, երգի և Առաքելոց վանքի պաշարումը ներկայացնող բեմադրության միջոցով անդրադարձել են հայի հերոսական կերպարին`...

 Ի գիտություն

Ի գիտություն 02.03.2018

2018 թվականի մարտի 7-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Արմավիրի մարզ 02.03.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը Արմավիրի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որին...

 Հաշվետվություն` ԻՀ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության այցի վերաբերյալ

Հաշվետվություն` ԻՀ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության այցի վերաբերյալ 26.02.2018

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը սույն թվականի փետրվարի 19-22-ը աշխատանքային այցով գտնվել է Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում: Այցի առաջին օրը` փետրվարի 19-ին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ԻՀ Վենետոյի շրջանի նահանգապետ Լուկա Զայան ստորագրել են բարեկամության և համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը նախատեսում է փոխադարձ շահավետ համագործակցություն ծավալել մշակույթի, տնտեսության, կրթության,...

Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը 26.02.2018

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի: Ցանկերը ստորև` Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային դեղերի ցանկ (33Կբ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հոգեմետ նյութ պարունակող դեղեր (28Կբ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հորմոնային դեղերի ցանկ...

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա 19.02.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-22-ն աշխատանքային այցով կգտնվի Իտալիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ԻՀ Վենետոյի շրջանի նահանգապետ Լուկա Զայան կստորագրեն բարեկամության և համագործակցության համաձայնագիր, որն ուղղված կլինի ձևավորվող հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը: Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ, այցելություններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49