Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունել է ՌԴ Մոսկվայի մարզային դումայի նախագահի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունել է ՌԴ Մոսկվայի մարզային դումայի նախագահի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությանը 17.04.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է ՌԴ Մոսկվայի մարզային դումայի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել դումայի նախագահի տեղակալներ Ալեքսանդր Լիվադչենկոն, Կոնստանտին Չերեմիսովը և աշխատակազմի ղեկավար Արթուր Շենկաոն: Հանդիպմանը ներկա են գտվել նաև մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:...

 Ամփոփվել են համապետական 4-րդ շաբաթօրյակի արդյունքները

Ամփոփվել են համապետական 4-րդ շաբաթօրյակի արդյունքները 16.04.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացված  4-րդ համապետական շաբաթօրյակի արդյունքները: Ըստ հավաքագրված տվյալների` մարզում իրականացված շաբաթօրյակին մասնակցել է 248 կազմակերպություն և 33609 մարդ, այդ թվում` 14400 դպրոցական: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է ընդհանուր հաշվով 347 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր, որոնք 861 երթ են կատարել տարբեր աղբավայրեր:...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացմանը

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացմանը 16.04.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելել է Ծիածանի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել հիմնանորոգված մարզադահլիճի բացմանը: Ծիածանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին: Այն այժմ ունի 270 աշակերտ և նախակրթարան հաճախող շուրջ 30 երեխա: Կրթօջախում առաջին վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 1-ին և 2-րդ ծրագրերի շրջանակում` 2011-12...

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համապետական 4-րդ շաբաթօրյակի շրջանակում այցելել է Մուսալեռ և Արևաշատ համայնքներ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համապետական 4-րդ շաբաթօրյակի շրջանակում այցելել է Մուսալեռ և Արևաշատ համայնքներ 14.04.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Մուսալեռ և Արևաշատ համայնքներ` հետևելու «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական 4-րդ շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին: Ծանոթանալով իրականացվող աշխատանքներին` մարզպետը գոհունակությամբ փաստել է, որ շրջակա միջավայրը մաքուր պահելը մեզանում աստիճանաբար դառնում է իրականություն: Նա հորդորել է համայնքապետերին և դպրոցների տնօրեններին իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել համայնքի մաքրման աշխատանքները և...

Համապետական շաբաթօրյակ` ապրիլի 14-ին

Համապետական շաբաթօրյակ` ապրիլի 14-ին 13.04.2018

Ս.թ. ապրիլի  14-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ողջ հանրապետությունում իրականացվելու է համապետական 4-րդ շաբաթօրյակը: ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային...

 Շտաբային ուսումնավարժություն` Արմավիրի մարզպետարանում

Շտաբային ուսումնավարժություն` Արմավիրի մարզպետարանում 13.04.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր անցկացվել է «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն` Արմավիրի մարզպետ, մարզի Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանի ղեկավարությամբ: Շտաբային վարժանքին մասնակցել են Արմավիրի մարզպետի տեղակալներ Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը, ԱԻՆ և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49