Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարությունը` թափուր հաստիքների համալրման վերաբերյալ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարությունը` թափուր հաստիքների համալրման վերաբերյալ 13.06.2018

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում եմ ձեզ առ այն, որ իմ նախաձեռնությամբ այսուհետ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների, առողջապահական հաստատությունների ղեկավարների թափուր պաշտոնները համալրվելու են առավել բաց և թափանցիկ ընթացակարգով: Ելնելով վերոգրյալից` նախ ներկայացնում եմ համապատասխան թափուր պաշտոնները. 1. <<Բամբակաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված է): 2. <<Շահումյանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված...

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարզպետ Գագիկ Միրիջանյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարզպետ Գագիկ Միրիջանյանին 12.06.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Հայոց Հայրապետն իր բարեմաղթանքներն է փոխանցել նորանշանակ մարզպետին` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված գործակցային սերտ կապերը համատեղ նոր իրագործումներով էլ ավելի կարդյունավորվեն: Այս առթիվ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը...

 Հայտարարություն` ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քաղաքացիների ընդունելության վերաբերյալ

Հայտարարություն` ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քաղաքացիների ընդունելության վերաբերյալ 11.06.2018

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ առ այն, որ ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ ամեն հինգշաբթի, ժամը 14:00-ից մինչև 17:00-ն տեղի է ունենալու քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում: Ընդունելությունների անցկացման վայրը` ՀՀ Արմավիրի մարզպետարանի վարչական շենք (ք. Արմավիր, Աբովյան 71): Հեռախոսահամար` (+237)2 08 56 Էլեկտրոնային հասցե` armavir.press@mta.gov.am

 Նախարար Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին 11.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանին։ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, կարևորելով ինստիտուցիոնալ հիշողության անընդհատությունը, շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետին ներկայության համար և շնորհավորել նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան...

 Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ 11.06.2018

Ողջունելով ԶԼՄ ներկայացուցիչներին և ընդունելով նրանց շնորհավորանքները ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`Գագիկ Միրիջանյանը նշել է, որ իր առաջին քայլը լինելու է մարզպետարանի աշխատակազմին, նրանց գործառույթներին ծանոթանալը, որին էլ հաջորդելու են համայնքային այցելությունները: «Խմբագրելու ենք բոլոր ոլորտային խնդիրները, ՀՀ կառավարությանն ենք ներկայացնելու մարզի զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթները, անդրադառնալու ենք բոլոր ոլորտներին` գյուղատնտեսական, սոցիալական,...

Գագիկ Միրիջանյանի ողջույնի խոսքը ՀՀ Արմավիրի մարզպետի  պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Գագիկ Միրիջանյանի ողջույնի խոսքը ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 11.06.2018

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզպետի պատվաբեր և պատասխանատու պաշտոնը՝ նախևառաջ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին` ինձ վերապահված բարձր վստահության համար: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին` ինձ այս պատասխանատու պաշտոնին նշանակելու համար: Երևի թե գիտեք, որ ես բժշկի ընտանիքից եմ, ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08