Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել <<Զվարթնոց>> ՀԱՅ ԵՐԳԻ 2018-2019 թվականների մրցույթ-փառատոնի մեկնարկն ազդարարող միջոցառմանը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել <<Զվարթնոց>> ՀԱՅ ԵՐԳԻ 2018-2019 թվականների մրցույթ-փառատոնի մեկնարկն ազդարարող միջոցառմանը 19.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել <<Զվարթնոց Վերածնունդ>> հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում <<Զվարթնոց>> ՀԱՅ ԵՐԳԻ 2018-2019 թվականների մրցույթ-փառատոնի մեկնարկն ազդարարող միջոցառմանը: Հայ դասական, հոգևոր, ժողովրդական երգի պահպանում և տարածում ծրագրի շրջանակում 2011 թվականից իրականացվող մրցույթ-փառատոնի նպատակն է ոչ ֆորմալ կրթությամբ հատկապես երաժշտական կրթություն չունեցողների և նյութապես անապահով պատանիների շրջանում սերմանել ու...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել ոսկեհատցի ազատամարտիկի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել ոսկեհատցի ազատամարտիկի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը 17.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոսկեհատ համայնքի մշակույթի տանը  դեկտեմբերի 15-ին ներկա է գտնվել արցախյան պատերազմի հերոս Սամվել Հակոբյանի ծննդյան 50-ամյա հոբելյանին նվիրված «Մահ իմացյալ անմահություն…» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը հայրենասիրական երգ ու պարով, ասմունքով հանդես են եկել Ոսկեհատի միջնակարգ դպրոցի սաները` իրենց խոնարհումը բերելով հերոս համագյուղացու հիշատակին: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հակոբյանների...

 Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 13.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 16 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերին համարժեք պարզաբանումներ տալու և լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի մի շարք ոլորտների պատասխանատուներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են քաղաքաշինական, սոցիալ-կենցաղային և անձնական բնույթի հարցերով: Մարզպետ Համբարձում...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 11.12.2018

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն արտահերթ խորհրդարանական ընտրություններում բոլորիս ունեցած հաղթանակի համար: Սա այն հաղթանակն էր, որով ամրագրվեց նոր Հայաստանի իրողությունը: Այո, Հայաստանի Հանրապետության անկախ և արդարամիտ քաղաքացին դեկտեմբերի 9-ին իր գիտակցված քայլն արեց հանուն այն երկրի, որն ունենալու ցանկությունը երազանք է եղել բոլոր սերունդների համար: Մեզանից յուրաքանչյուրը, անկախ սոցիալական կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից ու...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ 07.12.2018

Սիրելի հայրենակիցներ, գուցե ազգային հատկանիշ է, երբ ամեն դժվարին կացության մեջ հույս ենք գտնում, իսկ ողբերգության մեջ` մխիթարություն: Այնուամենայնիվ, միշտ մի առեղծվածային ուժ ենք ստացել, ապավինել ու ապրել: Այդպես շարունակում ենք նաև այսօր: Արդեն 30 տարի է անցել այն օրից, երբ Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը: Այդ սարսափելի աղետը 47 վայրկյանների ընթացքում ոչնչացրեց մեր քաղաքներն ու գյուղերը, խլեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, հարյուր հազարավորներին թողեց...

Մարզպետը ներկա է գտնվել 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին

Մարզպետը ներկա է գտնվել 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյին 07.12.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մեծաթիվ հյուրերի և գյումրեցիների հետ դեկտեմբերի 6-ին  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել «ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ» խորագիրը կրող հիշատակի երեկոյին` նվիրված 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Երեկոյի ընթացքում հնչել է դասական երաժշտություն՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական դպրոցների, Գյումրու Հայորդյաց Տան և Կարա-Մուրզայի անվան պետական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02