Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 27.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաեւ կրթության ոլորտը համակարգող փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, ինչպես նաեւ այլ կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանն անդրադարձել է...

Մարզպետը ներկա է գտնվել քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը

Մարզպետը ներկա է գտնվել քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը 26.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Արտիմետի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Արամ Աբրահամյանը նոյեմբերի 25-ին կդառնար 22 տարեկան: Նա զոհվել է ապրիլի 4-ին, Ջրականի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում: Արամը Զինված ուժեր է զորակոչվել 2015 թվականին հունվարի 13-ին: Ծնողների խոսքով` նա պատրաստակամ է մեկնել ծառայության ու ծառայության ընթացքում որեւէ բողոք չի ունեցել: Սակայն...

 Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը 23.11.2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալեքսանդր Ղուկասյանը, Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները եւ համայնքների ղեկավարները: Մարզխորհրդի նիստի օրակարգը հաստատման ներկայացնելուց հետո մարզպետ Համբարձում...

 Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 22.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը` մասնակցությամբ մարզի 18 բնակչի: Սահմանված կարգի համաձայն` ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները եւ ոլորտային այլ պատասխանատուներ: Ընդունելությանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը հիմնականում առնչվել են քաղաքաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներին, որոնց վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ է տվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների...

Մարզպետի ցավակցական խոսքը բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահվան կապակցությամբ

Մարզպետի ցավակցական խոսքը բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահվան կապակցությամբ 21.11.2018

 Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանի ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին նրա` կյանքից անժամանակ հեռանալու կապակցությամբ: Վահագն իր կարճ, բայց բովանդակ կյանքի ընթացքում հասցրել է լուրջ հաջողություններ ունենալ տարբեր բեմերում` մեծ պատիվ եւ հեղինակություն բերելով Հայաստանի Հանրապետությանը եւ հայրենի մարզին: Բալետի արտիստ Վահագն Մարգարյանի լուսավոր կերպարը միշտ վառ...

 Համբարձում Մաթեւոսյանն ընդունել է շախմատի և հրաձգության օլիմպիադաներում հաղթող ճանաչված դպրոցականներին

Համբարձում Մաթեւոսյանն ընդունել է շախմատի և հրաձգության օլիմպիադաներում հաղթող ճանաչված դպրոցականներին 21.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն ընդունել է Վաղարշապատի N12 հիմնական դպրոցի շախմատի հանրապետական 12-րդ օլիմպիադայի եւ Արգավանդի միջնակարգ դպրոցի հրաձիգների հանրապետական մրցաշարի հաղթող թիմերին` տնօրենների ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին` մարզպետն աշակերտներին շնորհավորել է ունեցած հաղթանակների համար` ընդգծելով, որ կրթությունը, մշակույթն ու սպորտը լավ քաղաքացի կերտելու սկզբնաղբյուրներն են: Նա կարևորել է աշակետների ներգրավվածությունը դպրոցական եւ արտադպրոցական տարբեր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49