Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ստամբուլահայ գործարար Էֆրին Պաղին

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ստամբուլահայ գործարար Էֆրին Պաղին 04.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Թուրքիայում բնակվող գործարար, ազգությամբ հայ Էֆրին Պաղին` «Բիզնես Արմենիա»հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Հայկ Միրզոյանի ուղեկցությամբ: Թուրքահայ գործարարի ֆինանսավորմամբ Մուսալեռ համայնքում ավարտին է մոտենում ոսկերչական զարդերի արտադրությամբ զբաղվող նոր գործարանի կառուցումը: Նա ներկայացրել է «Բագեզյան» ընկերությունը, որը նախկինում գործունեություն է ծավալել «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում,...

<<Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի>> ներդրումային համաժողովի վերաբերյալ հայտարարություն

<<Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի>> ներդրումային համաժողովի վերաբերյալ հայտարարություն 04.02.2019

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականի ապրիլի 12-ին, ժամը՝ 11:00-ին «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի դահլիճում տեղի կունենա <<Իմ քայլը հանուն Արմավիրի>> ներդրումային համաժողովը: Հրավիրում ենք գործարարներին, համայնքների ղեկավարներին, ՀԿ-ներին, բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց մասնակցելու առաջիկա համաժողովին (հրավերը հղմամբ`...

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին՝ եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ 02.02.2019

Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է համայն աշխարհի եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդ Միր Թահսին Սաիդ Ալի Բեգը: Արմավիրի մարզի ազգաբնակչության և անձամբ իմ անունից այս մեծ կորստի համար ցավակցում եմ Միրի գերդաստանին ու համայն աշխարհի եզդիներին՝ մաղթելով ամբերություն և ոգու ամրություն՝ հաղթահարելու այս ծանր վիշտը:  

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Շահումյանի միջնակարգ դպրոց

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Շահումյանի միջնակարգ դպրոց 01.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Շահումյան համայնքի միջնակարգ դպրոց` ծանոթանալու շենքային պայմաններին, վերջին ամիսներին իրականացված աշխատանքներին, ապա մասնակցել Բանակի օրվան նվիրված միջոցառմանը: Դպրոցի տնօրեն Լենա Խաչատրյանը Համբարձում Մաթևոսյանին նախ ներկայացրել է իր իսկ աջակցությամբ 4 մլն 72 հազար դրամի շրջանակներում լոկալ ջեռուցման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները` ընդգծելով, որ համեմատաբար քիչ գումար ծախսելով այժմ դպրոցում կարողանում են...

 Շահումյանում և Շահումյան թ/ֆ-ում մարզպետը ծանոթացել է ներհամայնքային խնդիրներին

Շահումյանում և Շահումյան թ/ֆ-ում մարզպետը ծանոթացել է ներհամայնքային խնդիրներին 01.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Շահումյան, Շահումյան թ/ֆ համայնքներ կատարած այցի շրջանակում հանդիպել է նշված համայնքների ղեկավարների և Էջմիածին ՋՕԸ-ի տնօրենի հետ: Վերջիններիս ուղեկցությամբ մարզպետը շրջել է համայնքում, ծանոթացել ներհամայնքային խնդիրներին: Որպես առաջնային լուծում պահանջող խնդիրներ` Շահումյանում մարզպետին են ներկայացվել ոռոգման համակարգի ներքին ցանցի հիմնանորոգումը և մանկապարտեզի շահագործումը: Առաջին հարցի մասով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել...

 Մարզպետ Համաբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Համաբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 31.01.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նախապես գրանցված 12 քաղաքացի, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության խնդրանքով: Հարցեր են եղել նաև ավտոմեքենայի գույքահարկի վճարման ժամանակացույցի կազմման խնդրի լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու և մարզի դպրոցներում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08