Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետը հանդիպել է Վարդանաշեն համայնքի բնակիչների հետ

Մարզպետը հանդիպել է Վարդանաշեն համայնքի բնակիչների հետ 25.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մարզպետարանում հանդիպում է ունեցել Վարդանաշեն համայնքի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներհամայնքային մի շարք խնդիրներ, անդրադարձ է եղել նաև համայնքի ղեկավարի պաշտոնում լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արթուր Մանուկյանի վերընտրվելուն: Անդրադառնալով վարդանաշենցիների դժգոհություններին` Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ մարզպետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել Վարդանաշենում ստեղծված լարված իրավիճակի...

 Քննարկվել են Արմավիրի մարզում քաղաքացիական պաշտպանության վիճակին և զարգացման հիմնական միտումներին վերաբերող հարցեր

Քննարկվել են Արմավիրի մարզում քաղաքացիական պաշտպանության վիճակին և զարգացման հիմնական միտումներին վերաբերող հարցեր 25.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետի, նախարարության ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խմբի և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Ներկայացնելով Արմավիրի մարզում քաղաքացիական պաշտպանության վիճակը և զարգացման հիմնական միտումները` ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը նշել է, որ շարունակական...

 ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը

ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը 23.02.2019

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը, որին զորամասի բարձրաստիճան սպայակազմի հետ միասին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, Արմավիրի քաղաքապետը, Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվը և նորակոչիկների հարազատները: Զինվորական երդում տված...

 Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ԱԺ-ում մարզը ներկայացնող պատգամավորների հետ

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ԱԺ-ում մարզը ներկայացնող պատգամավորների հետ 22.02.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում էր նախաձեռնել Ազգային ժողովում Արմավիրի մարզը ներկայացնող պատգամավորների հետ: Ողջունելով օրենսդիր մարմնի գործընկերներին` մարզպետն ընդգծել է, որ անկախ քաղաքական հայացքներից իր մեծ ցանկությունն է, որ Արմավիրի մարզի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները սերտ համագործակցեն` ի շահ մարզային տնտեսության զարգացման և ազգաբնակչության բարօրության. <<Ես կարևորում եմ, որ մեզ համար առաջնային լինեն Արմավիրի մարզում առկա...

Դասընթաց՝ աղետների ռիսկերի կառավարման վերաբերյալ

Դասընթաց՝ աղետների ռիսկերի կառավարման վերաբերյալ 22.02.2019

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված աղետների ռիսկերի կառավարման վերաբերյալ սեմինար-դասընթաց, որին մասնակցել են մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, ԱԻՆ փրկարար ծառայության վարչության պետ Հովհաննես Մարգարյանը, ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Դաշյանը, մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Արսեն Ղուկասյանը, վարչության աշխատակիցներ, մարզի համայնքապետարանների...

Մարզպետարանի աշխատակիցներից 6-ը մասնակցել են պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին

Մարզպետարանի աշխատակիցներից 6-ը մասնակցել են պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին 22.02.2019

Արմավիրի մարզպետարանի թիմը մասնակցել է 2019 թվականի փետրվարի 21-22-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացված՝ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին: Մրցույթն անցկացվել է 3-րդ անգամ՝ «Ասպար Արմս» հրաձգարանում: ՀՀ Նախագահի, կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմերը, նախարարությունները, կառավարությանը ենթակա մարմինները և մարզպետարանները ներկայացնող 32 թիմերի 217 մասնակիցներ մրցել են անհատական և թիմային պայքարում։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23