Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գեղակերտ համայնքում ևս 5 փողոց կգազաֆիկացվի.120 բնակիչ կապահովվի կապույտ վառելիքով 12.08.2021
Գեղակերտ համայնքի Ն.Շնորհալի, Վ. Աճեմյան, Վ. Տերյան, Տիգրան Մեծ և Գ. Նարեկացու փողոցները կգազաֆիկացվեն՝ բարելավելով բնակչության կյանքի որակն ու կոմունալ պայմանները: Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերոնշյալ փողոցներում նախատեսվում է 2413 գծմ գազատար խողովակի անցկացում, հենասյուների տեղադրում, անհրաժեշտ վայրերում կամարների կառուցում: Գազաֆիկացման ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի 120 բնակիչ: Ծրագրով նախատեսված...
Դալարիկ համայնքում 2021 թվականի համար հաստատված 5 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. շուրջ 40 %-ով արդեն իրականացվել են Կոմիտաս և Երիտասարդական փողոցների ասֆալտապատման աշխատանքները 1976 թվականին ասֆալտապատված Կոմիտաս և Երիտասարդական փողոցների հիմնանորոգման ծրագրով կիրականացվի շուրջ 3300 քմ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի կապիտալ վերանորոգում: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում է «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն: Հիշեցնենք, որ 1,5 կմ...

Մրգաշատ համայնքում ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ են իրականացվել 10.08.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյի հետ Մրգաշատ համայնքում այսօր ծանոթացել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի միջոցներով ոռոգման բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, որոնց մասնակցություն է ունեցել նաև համայնքապետարանը: Իրականացված ծրագրի...
Տանձուտ համայնքում 2021 թվականի համար հաստատված 2 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. վերակառուցվում և ընդլայնվում է համայնքի ջրամատակարարման ցանցը Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերից մեկով Տանձուտ համայնքում 7191 գծմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքները մեկնարկել են: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում նախատեսվում է հին ջրագծերի փոխարինում...

140 մլն դրամ` Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով 09.08.2021
ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում: 140 մլն դրամից համայնքներում նախատեսված ծրագրերի իրականացմանն ուղղվել է 85 մլն դրամ, այդ թվում՝ Դալարիկի մանկապարտեզի մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում Լեռնագոգ մշակույթի տան մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում...

Քասախ գետի ափամերձ տարածքներում կենցաղային աղբի հեռացման աշխատանքներ են իրականացրել 07.08.2021
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, Ծաղկունք, Հովտամեջ, Առատաշեն, Խորոնք Ծիածան, Ամբերդ, Մրգաստան, Դողս համայնքների ղեկավարների և աշխատակիցների հետ Քասախ գետի ափամերձ տարածքներում այսօր կենցաղային աղբի հեռացման աշխատանքներ են իրականացրել: Աղբահանության և ընդհանուր մաքրման աշխատանքները սկսվել են Երևան-Արմավիր մայրուղու Քասախ գետի կամրջի հատվածից: Աշխատանքների արդյունավետ իրականացման համար ապպահովվել է նաև անհրաժեշտ տեխնիկա:


