Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Տեղի է ունեցել <<ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը>> թեմայով շտաբային ուսումնավարժություն

Տեղի է ունեցել <<ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը>> թեմայով շտաբային ուսումնավարժություն 11.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել <<ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը>> թեմայով շտաբային ուսումնավարժություն` մասնակցությամբ Արմավիրի մարզպետ, ուսումնավարժության ղեկավար Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների մարզային հանձնաժողովի, մարզային փրկարար վարչության անձնակազմի, տարհանման հանձնաժողովի և մի շարք համայնքների ղեկավարների: Ողջունելով ներկաներին` մարզպետը կարևորել է շտաբային...

 Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 11.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 3 քաղաքացի, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիները մարզպետին դիմել են դպրոցներից մեկում կարատե մարզաձևի պարապմունքներ անցկացնելու թույլտվության տրամադրման, հարևանի կողմից կառուցվող ավտոլվացման կետի օրինականության ճշգրտման խնդրանքով: Հարցեր են եղել նաև...

 Ապրիլի 28-ին տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» ներդրումային համաժողովը

Ապրիլի 28-ին տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» ներդրումային համաժողովը 11.04.2019

Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ 2019 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի դահլիճում տեղի կունենա «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» ներդրումային համաժողովը և տեղական արտադրանքի Էքսպո-ցուցահանդեսը: Ներդրողներին, գործարարներին և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին...

 Մարզպետն ընդունել է իրանցի գործարարների խմբին

Մարզպետն ընդունել է իրանցի գործարարների խմբին 10.04.2019

ՀՀ Արմավիրի մաարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, այսօր ընդունել է իրանցի գործարարների խմբին, ովքեր հետաքրքրված են մարզում ջերմոցային տնտեսություններ հիմնելու հնարավորություններով: Ողջունելով հյուրերին և ներկայացնելով մարզի գյուղատնտեսական ներուժն ու հիմնական առանձնահատկությունները` Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ որոշ համայնքներում ջերմոցային տնտեսությունները բավականին զարգացած են, և բնակչության...

 Մեկնարկել է Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը

Մեկնարկել է Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը 08.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր մեկնարկել է մարզի շախմատի մրցաշարը, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ և դպրոցների տնօրեններ: Մրցաշարի մասնակիցներին ողջունել և հաջողություններ է մաղթել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը` կոչ անելով ակտիվ մասնակցություն ունենալ ողջ առաջնության ընթացքում: Մրցաշարի գլխավոր մրցավար Անդրանիկ Սասունյանի փոխանցմամբ` մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով, իսկ ժամակարգը կլինի 30 րոպե յուրաքանչյուր խաղացողի համար:...

 Եղեգնուտ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը ներկայացվել են լիազոր մարմին

Եղեգնուտ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը ներկայացվել են լիազոր մարմին 08.04.2019

ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստեր չեն կայացել՝ սկսած 2018 թվականի օգոստոս ամսից: <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան գրությամբ Եղեգնուտ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը ներկայացվել են լիազոր մարմին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28