Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը. Հաղթողները պարգևատրվեցին մարզպետի պատվոգրով

Ավարտվեց Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը. Հաղթողները պարգևատրվեցին մարզպետի պատվոգրով 16.04.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի ապրիլի 8-ից ՀՀ Արմավիրի մարզպետարանում մեկնարկել է մարզի շախմատի մրցաշարը` մասնակցությամբ մարզպետարանի աշխատակիցների, համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների: Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով, իսկ ժամակարգը սահմանված է եղել 30 րոպե` յուրաքանչյուր խաղացողի համար: Հավասար միավորների դեպքում տեղերը որոշվել են լրացուցիչ ցուցանիշներով՝ բուհգոլցի հաշվարկով, բուհգոլցի հատված 1-ով և սև գույնի ֆիգուրներով առավելագույն...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 15.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների, ոստիկանության ծառայողների և հյուրերի հետ Արմավիրի մշակույթի տանն այսօր ներկա է գտնվել Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ողջունելով տոնական օրվան նվիրված միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով ոստիկանության համակարգի աշխատակիցներին, վետերաններին մասնագիտական...

Զարթոնք համայնքի ղեկավարը լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է արել

Զարթոնք համայնքի ղեկավարը լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է արել 13.04.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում համայնքի ղեկավարը որոշում է կայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել մարզպետարան և այդ մասին այսօր հայտնել համայնքի բնակչությանը` հետագա բախումներից խուսափելու համար: Ավելի ուշ...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին 13.04.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` ասելով.<<Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը և դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների...

Համբարձում Մաթևոսյանի մոտ քննարկվել են Կրթության տեսչական մարմնի կողմից մարզի դպրոցներից երեքում իրականացված ստուգումների արդյունքները

Համբարձում Մաթևոսյանի մոտ քննարկվել են Կրթության տեսչական մարմնի կողմից մարզի դպրոցներից երեքում իրականացված ստուգումների արդյունքները 12.04.2019

  ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից Արմավիրի Վարդան Բախշյանի անվան N2, Արմավիրի N8 հիմնական և Արմավիրի միջնակարգ դպրոցներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ:   Հայտնաբերված խախտումների հետևանքները և թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել վերը նշված ուսումնական...

 Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի մասնակցությամբությամբ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի մասնակցությամբությամբ 12.04.2019

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նա նախ անդրադարձել է օրեր առաջ իրականացված համապետական շաբաթօրյակին` շնորհակալություն հայտնելով իրականացված աշխատանքների համար, միևնույն ժամանակ կոչ անելով համայնքները մաքրել ոչ միայն պաշտոնապես հայտարարված շաբաթօրյակների շրջանակում, այլ ամեն օր: Այնուհետև Կարեն Գրիգորյանը համայնքապետերին առաջարկել է համագործակցել միմյանց հետ` մեկտեղելով իրենց վարչական տարածքներում առկա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28