Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համապատասխան որոշմամբ ստեղծվել է Արմավիրի մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) համաճարակի կանխարգելման նպատակով ամենօրյա մշտադիտարկում իրականացնող երեք աշխատանքային խումբ, որոնք հսկողություն են սահմանում. • Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի մասով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ: • Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ դրության...
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր համազգային վշտի` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի իշխանություններն Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրեցին և իրականացրեցին հայությանը բնաջնջելու հրեշավոր ոճրագործությունը: Եվ այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առջև, փաստում ենք, որ ջարդարարներին դա չի հաջողվել: Չի հաջողվել հայի անկոտրում կամքի և լինելիության վաստակած իրավունքի շնորհիվ: Մենք այսօր երախտագիտությամբ հիշում...

Հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին 23.04.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այսօր ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը: Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմակալ առաջնորդն աղոթք է հնչեցրել առ Աստված` Մեծ եղեռնի սուրբ նահատակների հոգու հանգստության համար:...

Մարզպետը հանդիպել է Արմավիր ԲԿ-ի վարչական կազմի հետ 22.04.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ապրիլի 22-ին հանդիպում-քննարկում է ունեցել Արմավիրի Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի վարչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում մարզպետը մասնավորապես անդրադարձել է ԲԿ-ի հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը և կազմակերպչական բնույթի ընթացիկ հարցերի լուծմանը:
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում այսօր մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը: Ողջունելով ներկաներին և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ոստիկանության համակարգի աշխատակիցներին, վետերաններին` մարզպետն ընդգծել է Ոստիկանության` որպես պետական կարևոր համակարգի բացառիկ դերակատարումը երկրի անվտանգության, հասարակական կարգի պահպանման և ժողովրդի պաշտպանվածության տեսանկյունից` նշելով, որ ոստիկաններն արժանապատվորեն և լիարժեք կերպով են իրականացնում իրենց պատասխանատու առաքելությունը: Ամփոփելով իր խոսքը` նա ոստիկանության համակարգի աշխատակիցներին մաղթել է անվտանգ ծառայություն, քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի: Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ պատվոգրերով է պարգևատրել համակարգի մի խումբ աշխատակիցների` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում անբասիր ծառայության և Ոստիկանության օրվա կապակցությամբ:

Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերից 3-ն արդեն հավանության են արժանացել 17.04.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արմավիրի մարզի 3 սուբվենցիոն ծրագրեր, մասնավորապես․ Նորավան համայնքի 5-րդ փողոցի 29/1 հասցեում գտնվող համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 549.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 30%` 6 մլն 764.7 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 70%` 15 մլն 784.3 հազար դրամ: Դաշտ համայնքում սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի՝ տրակտորի օգտագործման համար գործիքների ձեռքբերում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4 մլն 915.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 39%՝ 1 մլն 915.0 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 61%` 3 մլն դրամ: Երվանդաշատ համայնքի կուլտուրայի շենքի երկրորդ հարկի մի մասի վերակառուցում մանկապարտեզի: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 882.52 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 65%՝ 17 մլն 473.64 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 35%` 9 մլն 408.88 հազար դրամ:


