Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Նշվեց Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը

Նշվեց Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 99-րդ տարեդարձը 28.05.2017

99 տարի առաջ մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին հանրապետությունը: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդհամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին հանրապետության դերն անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում: Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո 1918 թվականի մայիսի...

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում իրականացվեցին մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում իրականացվեցին մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ 27.05.2017

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Արմավիրի մարզում այսօր իրականացվեցին մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված էին մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները: Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների,...

Ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը

Ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը 26.05.2017

Ինչպես ամբողջ հանրապետությունում, Արմավիրի մարզի դպրոցներում ևս կայացավ վերջին դասը` ողողված երջանկությամբ, երախտագիտությամբ և ապագայի հանդեպ լավատեսական սպասումներով: Այս ուսումնական տարում մարզի դպրոցներն ունեցան 1948 շրջանավարտ: Օրվա առիթով մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելեց  Մուսալեռի Ֆ. Վերֆելի և Մյասնիկյանի Արայի անվան կրթօջախներ, մասնակցեց վերջին դասի կապակցությամբ կազմակերպված...

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ 25.05.2017

Սիրելի՛ շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձություններից մեկի՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ, որի ավարտը գեղեցիկ ավանդույթ է ՝ Վերջին դաս: Բոլորիդ համար այս օրը չափազանց հիշարժան է ու անմոռանալի, և համոզված եմ, որ այս տոնական օրը հարազատ կրթօջախում հնչող Վերջին զանգի ղողանջն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքում: Մաղթում եմ, որ այս ուրախ օրը հաջողությունների և նոր երջանկության սկիզբ լինի ձեզ համար։ Դուք մեր հայրենիքի և անկախ պետության այն հերթական...

 Մայիսի 27-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ

Մայիսի 27-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ 24.05.2017

ՀՀ Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, լրացուցիչ անգամ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 27-ին ողջ հանրապետությունում իրականացվելու է համապետական շաբաթօրյակ: Մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային...

Տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 11.05.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Արմավիրի և Էջմիածնի զինկոմիսարները, համայնքների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36