Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի միջնակարգ դպրոցում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Սարգիս Մովսիսյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, պաշտոնատար անձինք, Սարգիս Մովսիսյանի հարազատները, զինակից ընկերները: Միջոցառման մեկնարկից...

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Հուլիսի 3-ին՝ 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Հուլիսի 4-ին՝ 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու» 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» Հուլիսի 8-ին՝ 9-րդ դասարան՝ «Բնագիտություն» 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն» Յուրաքանչյուր...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն հունիսի 29-ին այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա»,...

Արմավիրի մարզպետի Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։ 2024 թ. աշխատանքային տարվա առաջին կիսամյակի ավարտով պայմանավորված՝ հանձնարարեցի սեղմ ժամկետներում ամփոփել արդյունքային ցուցանիշները և ներկայացնել հաշվետու ժամանակահատվածում իրականացված...

Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի նիստի որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 794.4 միլիոն դրամ՝ մարզի 28 մանկապարտեզներ գույքով ապահովելու համար։ Այդ մանկապարտեզներն են. Արաքս համայնքի Խորոնք գյուղի մանկապարտեզ՝ 33.8 միլիոն դրամ: Արաքս համայնքի Ջրառատ գյուղի մանկապարտեզ` 35.4 միլիոն դրամ: Արաքս համայնքի Մեծամոր գյուղի մանկապարտեզ՝ 35 միլիոն դրամ: Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի մանկապարտեզ՝ 28.8 միլիոն դրամ:...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 26.06.2024
Սույն թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով ⤵️ http://armavir.mtad.am/files/docs/76311.pdf