Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարությունը հատկացրել է 393 մլն 225.0 հազար ՀՀ դրամ, այդ թվում` ըստ ուղղությունների. Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի և Արաքս գյուղի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգում- 100մլն 943 հազար ՀՀ դրամ, Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում-43 մլն 030 հազար ՀՀ դրամ, Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի 1-ին և 7-րդ փողոցների գազիֆիկացում-17 մլն 120 հազար ՀՀ դրամ, Խոյ համայնքի Այգեշատ...

1988 թվականի աղետալի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքային աշխատակիցների հետ այսօր ծաղիկներ է խոնարհել երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Էջմիածին քաղաքի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ...

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքում 06.12.2024
Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Մեծամոր քաղաքի թիվ 3 և Փշատավան բնակավայրի մանկապարտեզներ՝ հետևելու պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և արդյունքներին։ Մարզպետը նախ այցելեց Մեծամոր քաղաքի թիվ 3 մանկապարտեզ, որտեղ իրականացվում էր հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման...

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։ Հանդիպմանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժշկական կենտրոնների տնօրենները։ Նախարարն իր խոսքում շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ ընդգծելով, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա...

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի նիստը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստին մասնակցել է նաև ՀՀ Արմավիրի նորանշանակ մրազպետ Արգիշտի Մեխակյանը։ ՏԿԵ նախարար, խորհրդի նախագահ Դավիթ Խուդաթյանը ողջունել է խորհրդի անդամներին և համոզմունք հայտնել, որ խորհրդի անդամների ջանքերի համախմբումը կհանգեցնի տեսանելի արդյունքների, և...

Ֆերիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ազգային մշակույթի գունապնակ» խորագիրը կրող ցերեկույթը 05.12.2024
Այսօր Արմավիրի մարզի Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ազգային մշակույթի գունապնակ» խորագրով միջոցառում, որն իրականացվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակված «Մշակութային բազմազանություն» ծրագրի շրջանակներում։ Միջոցառումը կյանքի էր կոչվել Ֆերիկի միջնակարգ և Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազի միջնակարգ դպրոցների սաների և մանկավարժների համատեղ աշխատանքի արդյունքում, նվիրված էր հայ, եզդի և ռուս ժողովուրդների մշակութային...