Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։ Մեծամոր համայնքի Ալաշկերտ, Ամասիա, Արգավանդ, Արևիկ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Փշատավան, Տարոնիկ և Մրգաշատ բնակավայրերում կառուցվում է խմելու ջրամատակարարման ցանցեր՝ 2023 թվականի սուբվենցիայի...

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բամբակաշատ և Հայկավան բնակավայրեր 26.09.2024
Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բամբակաշատ և Հայկավան բնակավայրեր՝ հետևելու Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով. ընդհանուր արժեքը կազմում է 269.3 միլիոն դրամ, որից 35%-ը...

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում ունեցավ մարզի համայնքների ղեկավարների և մարզպետի տեղակալի մասնակցությամբ: Քննարկվեցին մարզում պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը, ամփոփվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս:

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում և կառուցվում են Մեծամոր համայնքի մի շարք մանկապարտեզներ: Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում հիմնանորոգվում է մանկապարտեզը․ 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136.7 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 թվականի ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է...

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում և կառուցվում են մի շարք մանկապարտեզներ: Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում հիմնանորոգվել է թիվ 4 «Ձնծաղիկ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը: 2022թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր էր։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմել է 270.5 մլն դրամ, որը ֆինանսավորվել է 30% կառավարության և 70% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական...

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղ 24.09.2024
Այսօր Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղ՝ հետևելու խաղողի մթերման գործընթացին: Ընկերության տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հետ շրջեցին գործարանի տարածքում, տեղում ծանոթացան խաղողի մթերման գործընթացին, ծավալներին, ընթացիկ աշխատանքներին և պլանավորումներին: Ներկա պահին ընկերությունը մթերել է ավելի քան 9200 տոննա խաղող` 140 դրամ...