Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 23.09.2024

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, հստակեցվեց աշխատանքային հերթական այցերի գրաֆիկը: Աշխատանքային քննարկմանը անդրադարձ կատարվեց մարզի շինարարական օբյեկտներում կատարվող աշխատանքների ընթացքին,...

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն  այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 109-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 109-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը 22.09.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիի, մարզի համայնքների ղեկավարների, հյուրերի հետ այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 109-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ավանդական դարձած տոնակատարությունը, որն ամեն տարի նշվում է սեպտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը, իր շուրջն էր համախմբել մուսալեռցիներին ու Փարաքար համայնք այցելած հյուրերին` ավանդական հարիսայով, երգ ու...

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն  այցելեց ՊՆ ուսումնական զորամաս

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց ՊՆ ուսումնական զորամաս 21.09.2024

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի պետական կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և հյուրերի հետ այցելեց ՊՆ ուսումնական զորամաս` ծանոթանալու զինծառայողների ծառայության պայմաններին և շնորհավորելու վերջիններիս` տոնական օրվա առիթով: Մարզի ղեկավարը զորամասի հրամանատարի հետ շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ զորանոցների վիճակին, մարտավարական և մարզումային պայմաններին,...

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ   ՈՒՂՐՁԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ՈՒՂՐՁԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 21.09.2024

Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորու՛մ եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Անկախության հռչակումը հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումն է, սեփական հայրենիքում ապրելու և արարելու ձգտման արդյունքը, որն ապագա սերունդների համար կայունություն ու զարգացում է ապահովելու: Դարեր շարունակ հայ ժողովուրդն ազնիվ պայքար է մղել անկախության ձեռքբերման և պահպանման համար, հազարավոր հայորդիներ իրենց կյանքը չեն խնայել բաղձալի այս կարգավիճակն ունենալու համար, և...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիր համայնքում է

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիր համայնքում է 20.09.2024

Համայնքային այցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելեց Արաքս, Սարդարապատ բնակավայրեր` հետևելու Սարդարապատից դեպի Արաքս` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր տանող ճանապարհի երկայնքով ոռոգման ջրագծի կառուցման շինարարական աշխատանքներին։ Աշխատանքներն իրականացվում են 2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում,...

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ 20.09.2024

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։ Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարարն է։ Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու հարցերով։ Ինչպես նաև Կառավարության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 17:04:40