Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեկնարկեց խաղողի մթերումը 15.09.2016
Այսօր ՀՀ Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը, որի ընթացքին տեղում հետևեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շրջեց գործարանում, եղավ լաբորատորիայում, որտեղ փորձաքննություն էր անցնում մթերվող բերքը: Լրագրողներին տված հարցազրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ հավատարիմ մնալով մարզի խաղողագործների հետ կնքված պայմանագրային պարտականություններին` ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղն այս տարի կմթերի 18 հազար 200 տոննա խաղող, 1 կգ-ը` 130 դրամով:...

Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցը տոնեց հիմնադրման 30-ամյակը 02.09.2016
ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցն այսօր տոնեց հիմնադրման 30-ամյակը: Հոբելյանական օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, դպրոցին մոտ կանգնած մեծ թվով գործընկերներ, հյուրեր: Տարիների ավանդույթ ունեցող դպրոցը տոնական մթնոլորտում և բարձր տրամադրությամբ հյուրընկալեց միջոցառման մասնակիցներին՝ մեծ հպարտությամբ նրանց հաղորդակից...

Գիտելիքի օրվա առթիվ մարզպետ Ա. Ղահրամանյանը եղել է մի քանի դպրոցում 01.09.2016
ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում 2016-2016 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրն ազդարարվել է տոնական միջոցառումներով: Օրվա առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Թաիրովի միջնակարգ դպրոց, այնուհետև եղել է Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 և Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցներում: Մարզպետը մասնակցել է օրվա առթիվ կազմակերպված...

Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 31.08.2016
Հարգարժան մանկավարժներ, սիրելի դպրոցականներ և ծնողներ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս ուսումնական տարին մշտապես ուղեկցվի հաջողություններով: Գիտելիքի օրն իսկապես տոն է կրթությունը և գիտելիքը որպես ազգային հարստություն գնահատող մեր ժողովրդի համար, և այսօր հուզված ու ոգևորված ենք բոլորս: Սիրելի աշակերտներ, վստահաբար ձեր ձեռքերում է հայ ժողովրդի և մեր պետության ապագան: Եվ ինչ արժեքներ ու գիտելիքներ դուք կտանեք դպրոցից, դրանք կրողը...

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր 31.08.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Արմավիրի մարզպետարանն էր, ուր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպումից հետո Արփինե Հովհաննիսյանը մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկել է արմավիրցիներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Վերջինները մեծամասամբ վերաբերել են օրենսդրական ակտերին՝...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 30.08.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Արմավիրի մարզ կատարելիք այցի շրջանակում, օգոստոսի 31-ին, ժամը 13:10-ին մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներին...