Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը 04.10.2016

Այսօր տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, համապատասխան հանձնաժողովի նախագահ Լարիսա Մուրադյանը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվող ծրագրերին, դրանցում առկա բացթողումներին և դրանց հնարավոր լուծումներին վերաբերող մանրամասներ: Ներկայացվեցին նաև վերջին երեք ամիսների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց...

Կրկնակի տոն` մարզկենտրոն Արմավիրում

Կրկնակի տոն` մարզկենտրոն Արմավիրում 01.10.2016

Հոկտեմբերի 1-ը մարզկենտրոն Արմավիրի համար նշանավորվեց երկու կարևոր տոնակատարությամբ. նույն օրը նշվեց արդեն ավանդական դարձած Բերքի տոնը և Արմավիր քաղաքի հիմնադրման 85-րդ տարեդարձը: Տոնական միջոցառումներն արմավիրցիների հետ նշելու էին եկել Արմավիրի քույր քաղաքներ համարվող ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի և Ռոստովի մարզի Շախտի պատվիրակությունները և բազմաթիվ հյուրեր, որոնց մարզկենտրոնում դիմավորեցին ջերմ մթնոլորտում, տոնական բարձր տրամադրությամբ: Արմավիրցուն հատուկ հյուրասիրությամբ` մարզի...

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 29.09.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, թեմի սպասավորները և ռազմական պատմաբան Ռաֆայել Թադևոսյանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` Արմավիրի թեմի առաջնորդը ներկաների ուշադրությունը հրավիրեց ռազմական պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի...

Մարզպետն ընդունեց մոսկվայաբնակ գործարար Միրզա Սլոյանին

Մարզպետն ընդունեց մոսկվայաբնակ գործարար Միրզա Սլոյանին 27.09.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց մոսկվայաբնակ գործարար, Ակնալճի եզդիական սրբատեղիի հիմնադիր-հովանավոր Միրզա Սլոյանին` նրան հանձնելու Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված պարգևը` Անանիա Շիրակացի մեդալը: Միրզա Սլոյանն իր խորին շնորհակալությունը փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն բարձր պարգևի արժանացնելու համար` ընդգծելով, որ միշտ...

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում` Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում` Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում 24.09.2016

Այս տարի համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Արմավիրի մարզի կրթական հաստատություններում դեռ շարունակվում են տոնական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումները` լցված հայրենասիրությամբ ու հպարտությամբ: Այսօր նմանօրինակ միջոցառում տեղի ունեցավ նաև Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում, որին ներկա գտնվեցին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը: Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման...

 Մարզպետն ընդունեց հայ-չեխական համատեղ արշավախմբին

Մարզպետն ընդունեց հայ-չեխական համատեղ արշավախմբին 23.09.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության և ՉՀ Պրահայի հնագիտության ինստիտուտները ներկայացնող արշավախմբին, որը գլխավորում էր ազգությամբ չեխ դոկտոր Յան Ֆրոլիկը: Արշավախմի կողմից կատարվելու են հնագիտական հետազոտություններ մարզի`Արգիշտիխինիլի, Աղավնատուն, Լեռնամերձ, Ծաղկալանջ հնավայրերում, որոնք թվագրվում են Ք.ա. 6-րդ հազարամյակից մինչև 1-ին հազարամյակը: Արշավախմբի խնդիրն է պարզել վերը նշված հնավայրերում առկա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:09:55