Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2014թ. դեկտեմբեր ամսին կատարված աշխատանքների մասին 13.01.2015

2014 թվականի դեկտեմբեր ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում դեկտեմբեր ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 163 ընտանիք, որից 110-ը` նպաստառու 2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1819 ընտանիք 3. Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 438 ընտանիք 4. Հրատապ օգնություն է տրվել 238 ընտանիքի 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 4 ընտանիքի 6. Մինչև երկու տարեկան երեխայի նպաստ է վճարվել...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով 30.12.2014

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի ՆՀ-670-Ա հրամանագրով  արդյունավետ աշխատանքի համար Արմավիրի մարզպետ Աշոտ Սարգսի Ղահրամանյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:      

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 29.12.2014

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Պատմություն է դառնում դժվարություններն ու փորձությունները հաջողությամբ և միասնական ջանքերով հաղթահարած, ինչու չէ նաև նորանոր ձեռքբերումներ գրանցած մի տարեթիվ, որը մեզ դարձրեց առավել համախմբված համընդհանուր նպատակների շուրջ և սրտացավ միմյանց հանդեպ: Այնուամենայնիվ, մենք թևակոխում ենք նոր տարի,...

Կոորդինացիոն խորհրդակցություն՝ ՀՀ ոստիկանության և Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պատասխանատուների մասնակցությամբ 26.12.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում դեկտեմբերի 25-ին  տեղի ունեցավ կոորդինացիոն խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Յուրի Ռադիոնովը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, սահմանապահ զորքերի ու ոստիկանության համակարգի մեծ թվով...

ՀՀ Արմավիրի մարզպետարանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության կողմից 25.12.2014

ՀՀ սփյուռքի նախարարությունում դեկտեմբերի 24-ին կայացած «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստի ընթացքում նախարարության կողմից պարգևների են արժանացել ծրագրերի իրականացմանն աջակից կառույցների պատասխանատուները: ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների <<Արի տուն>> հայրենաճանաչության ծրագրին աջակցելու համար «Պատրաստակամ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրամական պարգևներ հանձնեց առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին 25.12.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրամական պարգևներ հանձնեց մարզի առանց ծնողական խնամքի մնացած 42 երեխայի: Շնորհավորելով նրանց ամանորյա տոների առթիվ` մարզպետը նշեց. <<Թող ձեր ընտանիքներում միշտ թևածի խաղաղությունը, եղեք առողջ ու հաջողակ: Իսկ մենք, հնարավորության սահմաններում, կփորձենք օգնել, որպեսզի միասին կերտենք բարեկեցիկ ապագա: Կրկին շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ>>:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:50:26