Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորակերտ համայնքում տեղի ունեցավ Սուրբ Պողոս մատուռի օծման արարողությունը

Նորակերտ համայնքում տեղի ունեցավ Սուրբ Պողոս մատուռի օծման արարողությունը 07.05.2015

Այսօր Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ սուրբ Պողոս մատուռի օծումը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սեդրակ Սարոյանը, պետական այրեր, հոգևոր սպաասավորներ, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրեր և մեծ թվով նորակերտցիներ: 1972 թվականին կառուցված Սբ. Պողոս մատուռը հիմնովին վերանորոգվել է ծնունդով Նորակերտից, երկար տարիներ Ռուսաստանում...

 Արմավիրի մարզում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Արմավիրի մարզում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները 06.05.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Առատաշեն համայնքում ներկա գտնվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծմանը, որը կատարվեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարը կանգնեցվել է համայնքապետարանի կողմից և խորհրդանշում է Հայոց մեծ եղեռնի նահատակների հոգիների փրկությունն ու հայ ժողովրդի վերածնունդը: Իսկ խաչքարի հեղինակն է քանդակագործ Աշոտ Սահակյանը: Օրվա խորհուրդը կոմիտասյան ինքնատիպ...

 Մարզպետի մասնակցությամբ պաշտոնապես բացվեց Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանը

Մարզպետի մասնակցությամբ պաշտոնապես բացվեց Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանը 05.05.2015

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մեծ թվով մանկավարժներ և հյուրեր: Նախակրթարանը բացվել է դպրոցի միջոցներով: Կրթօջախի տարածքից առանձնացվել է համապատասխան հարկաբաժին, որը հիմնանորոգվել է, կահավորվել, ապահովվել ուսումնական...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը 01.05.2015

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպում ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզում ոլորտի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ մարզի ջրամատակարարման և ոռոգման հիմնահարցերին, քննարկվեցին տարբեր համայնքներում առկա բնապահպանական խնդիրներն ու բնակիչների մտահոգությունները: Հատկապես ընդգծվեց...

Եվս մեկ միջոցառում` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին

Եվս մեկ միջոցառում` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին 29.04.2015

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Մովսես Սիլիկյանի անվան N6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մանկավարժներ և հյուրեր: Միջոցառման սկիզբն ազդարարվեց Մեծ եղեռնին նվիրված ցուցադրության բացումով, որտեղ թեմատիկ սկզբունքով ներկայացված էր հայ...

 Դպրոցներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Դպրոցներում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները 29.04.2015

Ցեղասպանության մեկդարյա տարելիցի շրջանակներում այսօր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդ Հայաստան» խորագիրը կրող գրական-երաժշտական միջոցառում, որին ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը: Միջոցառումը պատկերավոր կերպով արտացոլում էր հայ ժողովրդի անցյալի ու ապագայի շաղկապումը, մահվանն ու արհավիրքին միշտ հակադրվող ապրելու և ստեղծագործելու անսահման տենչը, կառուցելու և հարատևելու մեծ ձգտումը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-28 17:33:11