Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը 25.03.2025
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ հոլովակում https://www.facebook.com/marz.armavir/videos/662657803382098

Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները 25.03.2025
Լինելով հիդրոլոգիական վտանգավոր երևույթ` ջրհեղեղները դասվում են խիստ տարածված, հաճախակի կրկնվող տարերային աղետների թվին և իրենց պատճառած մարդկային ու նյութական կորուստների տեսակետից շատ վտանգավոր են: Հիմնական պատճառներն են` տեղատարափ անձրևները, արագ ձնհալը, ինչպես նաև պատվարների վթարները և այլն: Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է հեղեղումների և ջրածածկումների, հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղեկացված լինի հեղեղումների ժամանակ վարքականոններին՝ հեղեղումների ընթացքում...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 25.03.2025
Հարգելի՛ հետևորդներ, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գործունեությանը կարող եք հետևել նաև ինստագրամյան հարթակում։ https://www.instagram.com/staff_of_armavir_governor?igsh=MXhzeWI3dWtrMGZxeg==

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել 24.03.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, զեկուցել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները: Բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

«Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի ուղեցույց 24.03.2025
2024-2025 ուսումնական տարին ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ. կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է....

Թատերական շաբաթ 2025 24.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անցկացվում է Թատերական շաբաթը, որին մասնակցում են ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում դպրոցականների և ուսանողների համար անցկացվում են տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, խաղեր, հանդիպումներ, շրջայցեր: Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին...


