Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Ղահրամանյանն այցելեց մարզում խաղողի մշակությամբ հայտնի Չ. Մուրադյանի այգեգործական տնտեսություն 10.10.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Արևիկ համայնքում տասնյակ տարիներ խաղողի մշակությամբ զբաղվող և մարզում հայտնի խաղողագործ Չկալով Մուրադյանի այգեգործական տնտեսություն, ուր արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսվել է խաղողի բերքահավաքը: Արևիկ համայնքի ղեկավարի և այգետիրոջ ուղեկցությամբ մարզպետը շրջեց տնտեսության տարածքում, հետևեց բերքահավաքի ընթացքին, հետաքրքրվեց գործընթացին մասնակցող աշխատողների աշխատանքային պայմաններով, սպասվող բերքի ծավալով և իրացմամբ: Չկալով Մուրադյանի տեղեկացմամբ`...
Խրախուսանքներ` Ուսուցչի օրվա առթիվ 08.10.2012
Ուսուցչի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգրեր և դրամական պարգևներ է հանձնել հանրակրթական ուսումնական հաստատությունների թվով 33 ուսուցչի` կրթության, մանկավարժության բնագավառում և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Նշենք նաև, որ Արմավիրի մարզի Մայիսյանի, Մյասնիկյանի և Նալբանդյանի միջնակարգ դպրոցների տնօրեններ` Իշխան Պետրոսյանը, Զուբեիդա Հովհաննիսյանը և Տիգրան Գևորգյանը մասնագիտական տոնի առթիվ արժանացել...
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ 04.10.2012
Սիրելի’ ուսուցիչներ, մեր պայծառ սերնդի ազգային ոգին կերտող, կրթության ու դաստիարակության գործի լուսավոր մշակներ, շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ավանդական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այսօր մեր ժողովուրդն իր նվիրումի ու երախտագիտության խոսքն է ուղղում Ձեզ, իր իմաստնության բարձունքից բարության ու բերկրանքի լուսապսակով է զարդարում Ձեր անունը` փառաբանելով ուսուցչի ազնվագույն վաստակն ու բարի գործը: Իսկապես, ուսուցչի համար չկա ավելի թանկ բան, քան այն, որ նա ձգտում է տքնանքով և...

Նշվեց ավանդական դարձած Բերքի տոնը 01.10.2012
Մարզկենտրոն Արմավիրում այսօր նշվեց ավանդական դարձած Բերքի տոնը: Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակը տոնական հանդերձանքի և տրամադրության մեջ էր. ամենուր հնչում էր երաժշտություն, ելույթ էին ունենում Արմավիր քաղաքի մշակույթի տան սաները, իսկ մարզը ներկայացնող համայնքներն իրենց բերք ու բարիքով ամբողջացրել էին Արարատյան դաշտի կոլորիտը: Յուրաքանչյուր համայնք իր սեղանն էր բացել` լի բերք ու բարիքով, ազգային խոհանոցի ուտեստներով: Օրվա Առթիվ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս...
Մարզպետը մասնակցեց եզդիների սրբատեղիի օծմանը 29.09.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Ակնալիճ համայնքում մասնակցեց եզդիների սրբատեղիի օծմանը, որն առաջինն է Հայստանում և կառուցվում է Մոսկվայում բնակվող եզդի բարերարների միջոցերով: Եզդի համայնքի համար նշանակալի իրադարձությանը ներկա էին համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին բեգը, առաջնորդարանի ներկայացուցիչներ, Քուրդստանի ինքնավարության և Իրաքի Հանրապետության խորհրդարանների ազգությամբ եզդի պատգամավորներ: Օրվա առթիվ եզդիներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք հղեց մարզպետ...

Արմավիրի մարզից մեկնարկեց "Կինոաշուն-2012"-ը 28.09.2012
Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո այսօր Արմավիրի մարզից մեկնարկեց «Կինոաշուն-2012» ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որն այս տարի նվիրվում է հայ կինոյի մեծանուն վարպետ Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Արմավիր քաղաքային հրապարակում օրվա առթիվ կազմակերպել էր տոնական համարեգ, որն իրենց ներկայությամբ պատվեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ծրագրի հեղինակ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի ռեժիսոր Ալբերտ...