Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամլո ասուլիսը 24.12.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները, խոսեց նաև հիմնախնդիրների ու նախատեսվող ծրագրերի մասին: Ա. Ղահրամանյանի խոսքով՝ թեպետ անցնող տարում մարզը լուրջ վնաս կրեց ցրտահարության հետևանքով, խնդիրներ ունեցավ ոռոգման ջրի սակավության հետ կապված, այդուհանդերձ պետական աջակցությամբ և գյուղացու քրտնաջան աշխատանքի արդյունքում հաջողվել է ոչ միայն հաղթահարել...

Ամանորյա նվերներ` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին 23.12.2014

Ամանորյա տոներին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Հայրենական մեծ պատերազմի վետերան 92-ամյա Քնարիկ Շահբազյանին: Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ` մարզպետը նրան հանձնեց ամանորյա սննդամթերքով լի փաթեթներ` մաղթելով առողջություն, երկարակեցություն և ընտանեկան խաղաղություն: Քնարիկ Շահբազյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հաճելի անակնկալի համար և իր օրհնանքն ու բարեմաղթանքները հղեց մարզպետին: Հավելենք, որ նման նվերներ կստանան Հայրենական մեծ պատերազմի...

Մարզպետն այցելեց Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն 22.12.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն, որտեղ վերջին ամիսներին աճեցվում է բարձր համային և որակական հատկանիշներով լոլիկ և վարունգ: Մարզպետը ծանոթացավ տնտեսությունում իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց ֆերմեր Արեգ Մելքոնյանի նախաձեռնությունը, ով, ըստ նրա, լուրջ աշխատանքներ է իրականացրել ջերմոցային արդյունավետ տնտեսություն վարելու և գնորդին բարձրորակ ու էկոլոգիապես մաքուր...

Տարեվերջյան խորհրդակցություն` համայնքապետերի մասնակցությամբ 20.12.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր համայնքապետերի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին դեկտեմբերի 15-ի դրությամբ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը և 2015 թվականի բյուջեների կազմմանը  վերաբերող հարցեր: ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 2 մլրդ...

Ջանֆիդա համայնքում բացվեց մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը 17.12.2014

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր հանդիսավոր պայմաններում բացվեց սույն թվականի հուլիսի 31-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը: Գոռ Գրիգորյանը հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի դիվերսիոն գործողությունների  ընթացքում Արմավիրի մարզից զոհված երեք զինծառայողներից մեկն էր, ով ևս իր հավերժ ներկայությունը գտավ հայրենի բնակավայրում: Քաջ հայորդու հուշաքարի բացմանը ներկա էր նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով...

Հանրային լսումներ` «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում 17.12.2014

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք։ Մարզկենտրոն Արմավիրում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-22 11:38:56