Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզ կայցելի Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետը 23.04.2013
Ապրիլի 24-ին պաշտոնական այցով ՀՀ Արմավիրի մարզ է այցելելու Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշը՝ հանձնախմբով: Այցը կազմակերպվում է ՀՀ Արմավիրի մարզի եւ Տռնավայի երկրամասի միջեւ 2009 թվականի ապրիլի 24-ին կնքված փոխհամագործակցության համաձայնագրի շրջանակներում: Նույն օրը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Տռնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի...
Նպատակային ընդունելություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 22.04.2013
Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 99-րդ կետի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և...
Պարզաբանում՝ "Hayeli.am" լրատվական կայքի հրապարակման կապակցությամբ 20.04.2013
19.04.2013 թվականին "Hayeli.am" լրատվական կայքի "Մարզպետը հրահանգել է ուսուցիչների աշխատավարձից պահումներ անել" վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ հրապարակված տեղեկությունը խեղաթյուրված է եւ չի համապատասխանում իրականությանը: Հոդվածում խոսքն, ըստ երեւույթին, "Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն" հիմնադրամի մասին է, որը ստեղծվել է ՀՀ Արմավիրի մարզի մշակութային գործիչների խորհրդի...
Խորհրդակցություն՝ հակակարկտային կայաններ ունեցող համայնքների ղեկավարների մասնակցոթյամբ 16.04.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ հակակարկտային կայաններ ունեցող համայնքների ղեկավարների մասնակցոթյամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին հակակարկտային կայանների արդյունավետ շահագործմանը եւ ընթացիկ սպասարկմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը եւ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի ենթակայությամբ գործող "Բութան" ՍՊԸ-ի ներկայացուցիչը:...
Պարգևատրումներ՝ Ոստիկանության օրվան ընդառաջ 13.04.2013
ՀՀ ոստիկանության համակարգում մասնագիտական անբասիր ծառայության և Ոստիկանության օրվա 12-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մի խումբ աշխատակիցների: Շնորհավորելով պարգևատրվածներին և համակարգի ողջ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը մեր պետության կարևորագույն կառույցներից է, որի դերն ու նշանակությունը...
396 մլն դրամ` ջրային համակարգերի նորոգմանը 12.04.2013
Ապրիլի 11-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադրի պահուստային ֆոնդից մոտ 396 մլն դրամ է հատկացվել ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգման, ոլորտի հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Մոտ 366 մլն դրամով իրականացվելու է Սևջուր գետի և ստորգետնյա ավազանների սակավաջրության դեմ պայքարելու ծրագիրը, 30 մլն դրամով Արմավիրի մարզում /Գրիբոյեդով, Խորոնք, Երասխահուն,...