Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդարանական լսումներ՝ Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների ամփոփման վերաբերյալ 17.09.2013

 Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպել էր լսումներ՝ մայիսի 12-ին Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների ամփոփման վերաբերյալ։ Լսումներին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, Ջրային տնտեսության պետական...

Կընդլայնվի փոխգործակցությունը ՀՀ Արմավիրի մարզի և ՍՀ Տռնավայի երկրամասի միջև 12.09.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն աշխատանքային այցով վերջին օրերին եղել է Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասում: Այցի ընթացքում մարզպետը հանդիպել է տեղի <<Եվրոպական հայերի ֆորում>> կազմակերպության անդամների, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ոլորտում հայտնի գործարարների ու նրանց գործընկեր կազմակերպությունների պատասխանատուների հետ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցել է նաև <<Եվրոպական հայերի ֆորում>> կազմակերպության համաժողովին, որի...

ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը 10.09.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն այսօր ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում մասնակցեցին խաղողի մթերման մեկնարկին: Այս տարի ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում նախատեսում են մթերել 17 հազար տոննա խաղող, նախորդ տարվա 12 հազար տոննայի փոխարեն: 2013 թվականին Երևանի կոնյակի գործարանը 906-ով ավելացրել է իր հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների թիվը, որից 710-ը Արմավիրի մարզում: Ինչպես հայտնեց ԵԿԳ գործադիր տնօրեն...

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի այցը Արմավիր 04.09.2013

Արդեն մի քանի ամիս է վերանորոգվում է ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն-Վարդանաշեն-Մարգարա միջպետական նշանակության ճանապարհը, որի համար պետական բյուջեից ներդրում է կատարվել՝ շուրջ 485 միլիոն դրամի սահմաններում: Ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր  Արմավիրի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրեց կատարված շինարարական աշխատանքները, խոսեց մինչ այժմ նկատվող և այսուհետ սպասվելիք արդյունքների մասին, ինչպես նաև շնորհակալություն...

Տեղեկատվություն՝ Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013 թվականի օգոստոս ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 03.09.2013

2013 թվականի օգոստոս ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները  1.    Գործակալությունում հունիս ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 177 ընտանիք, որից 132-ը՝ նպաստառու: 2.       Նպաստի իրավունք է ունեցել 2202 ընտանիք: 3.       Հրատապ օգնություն է տրվել 148 ընտանիքի: 4.       Գործակալությունում հաշվառվել է 0 հաշմանդամ...

Մարզպետն ընդունեց Հայաստանում ՌԱԴԾ սահմանային վարչության Արմավիրի սահմանայնին ջոկատի հրամանատարին և կրտսեր հրամանատարական կազմին 03.09.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության Արմավիրի սահմանային ջոկատի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Զլոբինին և կրտսեր հրամանատարական կազմին: Ներկայացնելով մարզի պատմաաշխարհագրական նկարագիրը, հիմնական առանձնահատկությունները՝ մարզպետը խոսեց ռուս-հայկական դարավոր բարեկամության մասին և նշեց. <<Դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությունում, որի համար մենք ուրախ ենք: Ձեզ մաղթում եմ խաղաղ ծառայություն,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:50:26