Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մամուլի ասուլիս՝ մարզային ԶԼՄ-ների մասնակցությամբ 23.08.2013

Այսօր մարզային ԶԼՄ-ների մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին  ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հիմնականում ներկայացրեց մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերված օժանդակության ծրագրերը: <<Ինչպես գիտեք մայիսին տեղացած կարկուտը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին, համայնքներից 23-ում վնասի չափը կազմեց 100 տոկոս: Ընդհանուր առմամբ, մարզի գյուղացիական տնտեսություններն ունեցան շուրջ 25 մլրդ դրամի...

Մարզում ավելանում է բարեկարգ կրթօջախների թիվը 22.08.2013

Ավարտական փուլում են 2013 թվականի ՀՀ կառավարության 4-րդ հրատապ ծրագրով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքները: Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների ուղեցությամբ այցելեց Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց: Այստեղ, չնայած կատարված աշխատանքներին, օրախդիր հարց է մնում դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգումը: Մարզպետը խոստացավ, որ այդ...

Հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին 17.08.2013

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արվարձանում վեր է խոյանում <<Օշականի հերոսներին>> անունը կրող հուշարձանը, որը կանգնեցվել է ի պատիվ  1827 թվականին Օշականի ճակատամարտում ընկած 1131 ռուս զինվորների հիշատակի: Հիշյալ ճակատամարտում ռուս գեներալ Կրասովսկու և հայ աշխարհազորայինների հաղթանակը պատմության հերոսական էջերից մեկն է  թե´ հայ, թե´ ռուս ժողովուրդների համար, որի 186-ամյակը լրացավ այս տարի: Այդ կապակցությամբ այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանում...

Արմավիրի մարզում Ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում խորքային հորեր են վերականգնվել 17.08.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացավ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ «Սեւջուր-Ախթամար» եւ «Ակնալիճ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում, որտեղ կատարվել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների...

Մարզում բացվեց ևս մեկ բժշկական ամբուլատորիա 16.08.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում բացվեց  ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի առողջապահության բաժնի, ՀՀ առողջապահության նախարարության և Բաղրամյան համայնքի համատեղ ֆինանսավորմամբ կյանքի կոչված նորակառույց ամբուլատորիան: Նախկինում այն գտնվում էր Բաղրամյանի համայնքապետարանի առաջին հարկում՝ զբաղեցնելով 3 սենյակ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, առողջապահության և...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.08.2013

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 5-իN 1011/Ա-Ք և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2013 թվականի օգոստոսի 6-իN 2154/Ծ-4 հրամանների՝Արմավիրի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2013 թվականի նպատակային ընդունելության 11 տեղ հետևյալ մասնագիտությունների գծով՝  310102 / Ագրոնոմիա / 1 310201 / Անասնաբուծություն / 1 310705 /Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն / 1 310506 /...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:50:26