Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ 25.05.2012
Սիրելի շրջանավարտներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին զանգի առթիվ: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով: Համոզված եմ, որ այս տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կօգնեն Ձեզ ճիշտ ճանապարհ ընտրել կյանքում և պատվով անցնել այն` արդարացնելով Ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները: Լինելով Հայաստանի անկախ...
Մարզի 96 դպրոցներում այսօր հնչեց վերջին զանգը 25.05.2012
Արմավիրի մարզի 118 հանրակրթական դպրոցներից 96-ում, այդ թվում` 90 միջնակարգ և 6 ավագ, այսօր հնչեց վերջին զանգը, տեղի ունեցան վերջին դասեր, օրվան նվիրված տոնական միջոցառումներ` լի խոնարհումի, հուզմունքի և երջանկության ակնթարթներով: Արմավիրի մարզն այս տարի ունի 2521 շրջանավարտ: Մեծ կյանքի ճանապարհին Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի 337 շրջանավարտներին այսօր բարի երթ մաղթեցին և տոնական օրը նրանց հետ կիսեցին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և դպրոցի կառավարման խորհրդի...
Պարգևատրվեցին 2011-12 ուսումնական տարում իրենց լավագույնս դրսևորած ուսուցիչներն ու աշակերտները 24.05.2012
ՀՀ Արմավիրի քաղաքի մշակույթի տանն այսօր հանդիսավոր պայմաններում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգրեր և պարգևներ հանձնեց 2011-12 ուսումնական տարում հանրապետական օլիմպիադաներին և մրցույթներին լավագույնս ներկայացած և պատվավոր մրցանակային տեղեր զբաղեցրած մարզի հանրակրթական դպրոցների 72 աշակերտների և <<Տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված թվով 6 ուսուցչի: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ,...
Մեկնարկեց 2012 թվականի գարնանային զորակոչը 22.05.2012
Վերջին տարիներին Արմավիրի մարզում ձևավորված ավանդույթի համաձայն և' գարնանային, և' աշնանային առաջին զորակոչը մեկնարկում է Սարդարապատի հուշահամալիրում: Հուշահամալիրն արտահայտում է հայրենիքի ազատագրման համար Սարդարապատի ճակատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների նկատմամբ ունեցած ժողովրդի խոր հարգանքն ու վերածնության վեհ գաղափարը: Այստեղ են հանգչում նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար ընկած տասնյակից ավել արմավիրցի քաջերի շիրիմները: Արմավիրի մարզում 2012 թվականի գարնանային...
Մարզպետը մասնակցեց սբ. Կարապետ եկեղեցու 16 վեմ քարերի օրհնությանը 11.05.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Ջանֆիդա համայնքում կառուցվող սբ. Կարապետ եկեղեցու 16 վեմ քարերի օրհնությանը: Սբ. Կարապետ եկեղեցին կառուցվում է Ջանֆիդա համայնքում ծնված, վերջին 18 տարիներին Ռուսատանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում բնակվող Արթուր Կարապետյանի մեկենասությամբ:Եկեղեցու կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Գլխավորությամբ Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և...
Վերաբացվեց Լուկաշին համայնքի մանկապարտեզը 10.05.2012
Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում այսօր երկու տարի դադարից հետո վերաբացվեց մանկապարտեզը` թարմացված գույքով, ամբողջությամբ բարեկարգված բակով և խաղահրապարակով: Մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի աջակցությամբ, իսկ արտաքին բարեկարգման աշխատանքները` <<Քաունթերփարթ Ինթրնեյշնլ>> կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից` <<Քաղաքային հասարակություն և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցություն>> ծրագրի շրջանակներում` ԱՄՆ...


