Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, հստակեցվեց աշխատանքային հերթական այցերի գրաֆիկը: Աշխատանքային քննարկմանն անդրադարձ կատարվեց մարզի շինարարական օբյեկտներում կատարվող աշխատանքների ընթացքին, ներկայացվեց...
Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել եմ Արևիկ և Նոր Արմավիր բնակավայրեր՝ հետևելու պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրերով կառուցվող խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների ընթացքին: «Արևիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ցանցի կառուցում» ենթածրագրի արժեքը...

Աճուրդի հայտարարություն 24.10.2024
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի շենքում 2024 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 11-ին տեղի կունենա համայնքային սեփականության հանդիսացող անշարժ գույքի բաց աճուրդ վաճառք: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ http://armavir.mtad.am/files/docs/79249.pdf

Համայնքային հերթական այցի շրջանակներում Դավիթ Խուդաթյանն այցելել է Փարաքար համայնք 22.10.2024
Համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Փարաքար բնակավայր՝ հետևելու պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքներին: Փարաքար բնակավայրի Սևանի փողոցի տուֆով սալարկման շինարարական աշխատանքներն ավարտվել են. փողոցը հանձնվել է...
Այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Արտիմետի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման հանդիսավոր արարողությանը։ Աշխատանոցի հանդիսավոր բացումից հետո համառոտ ակնարկով ներկայացվեց այն ուղին, որով միասնական ուժերով անցել են դպրոցի սաներն ու տնօրենությունը՝ իրենց համառությամբ, զանազան գաղափարներով և մշակված ծրագրերով՝ համայնքի, անհատ բարերարների ուշադրությունը սևեռելով իրենց նպատակի վրա: Արդյունքում համայնքի և մասնավորի հետ համագործակցությամբ ծրագիրը...



