Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի, Իրանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանի հետ այցելեցին Քարակերտի մետաղաձուլական գործարան: Այցի ընթացքում նախարարը շրջեց գործարանի տարածքում, ծանոթացավ գործարանի արտադրական կարողություններին ու ծավալներին: Հաշվի առնելով պողպատյա արտադրանքի նկատմամբ ՀՀ շուկայի պահանջարկը, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված պետության...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ 21.06.2024
Հարգելի՛ բուժաշխատողներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Ձեր մասնագիտությունը մեզանում գնահատվում է առանձնակի, ու դուք ձեր սրտացավության, հետևողականության և հոգատարության շնորհիվ եք արժանանում ժողովրդի մեծ գնահատականին և երախտագիտությանը: Վստահ եմ, որ Հիպոկրատի երդմանը հավատարիմ և բժշկի բարձր անվանն արժանավայել կերպով դուք այսուհետ ևս անելու եք առավելագույնը՝ մարդկային կյանքեր փրկելու և առողջությունը վերականգնելու համար: Կրկին...

ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։ Այս պահի դրությամբ՝ ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3931 շահառու, որից շուրջ 2857-ն արդեն իսկ ձեռք է բերել անշարժ գույք։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։ Ըստ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 21.06.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ 2024 թվականի հունիսի 21-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Արիտակեսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Ղուկասյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և...

Այսօր Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ բնակավայրում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այսօր հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սարդարապատ, Արաքս, Այգեվան և Լենուղի բնակավայրերում բնակություն հաստատած բնակիչների հետ։ Հանդիպման սկզբում մարզպետը ողջունեց ներկաներին, որից հետո ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների համար ՀՀ կառավարության...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրեց ներքին աուդիտի կոմիտեի 2024 թվականի առաջին նիստը 18.06.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրեց ներքին աուդիտի կոմիտեի 2024 թվականի առաջին նիստը: Նիստի մասնակիցների հետ քննարկվեց մարզի 11 դպրոցներում իրականացրած աուդիտի արդյունքները: Մարզպետը հանձնարարեց կարճ ժամկետում շտկել թերությունները, հետևողական լինել արդյունքների բարելավման հարցում: