Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում է տրվել 02.05.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանն մայիսի 1-ին այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր: Արմավիր քաղաքում վարչապետը հանդիպել է Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի բնակիչներին: Վերջիններս շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց բնակարանային խնդիրներին հետամուտ լինելու և վերաբնակեցման հարցին համապատասխան լուծում գտնելու համար: Առաջիկայում շուրջ 50 ընտանիքներ կտեղափոխվեն Արմավիրի պահածոների գործարանի վարչական շենք՝ վերջինիս վերանորոգումից և բնակարանային հարմարավետ...
Տեղեկատվություն` Արմավիրի ՄԾՏԳ-ում 2012 թ. ապրիլ ամսին կատարված աշխատանքների մասին 01.05.2012
2012 թ. ապրիլ ամսին Արմավիրի ՄԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1.Գործակալությունում հունվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 266 ընտանիք, որից 206 -ը` նպաստառու 2.Նպաստի իրավունք է ունեցել 2083 ընտանիք 3.Հրատապ օգնություն է տրվել 240 ընտանիքի 4.Գործակալությունում հաշվառվել է 198 մարդ հաշմանդամ /ՎԱԾ: 5.Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 167 ընտանիքի 6.Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է վճարվել...
Մարզային իշխանությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2012
Արմավիրի մարզային իշխանությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ, այսօր ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեց Արմավիր քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին`գլուխ խոնարհելով և մեկ րոպե լռությամբ հարգելով սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Հուշակոթողի մոտ Արմավիրի հոգևոր թեմը` առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ, կատարեց հոգեհանգստի կարգ, և աղոթք հնչեցվեց առ Աստված` Եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Նշենք, որ ապրիլի...
Վերաբացվեց Այգեշատ համայնքի մանկապարտեզը 23.04.2012
Այգեշատ համայնքում այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզի մասնաշենքը, որն այսուհետ իր հյուրընկալ հարկի ներքո կընդունի համայնքի շուրջ 40 նախադպրոցականների: Մանկապարտեզում ստեղծվել են բոլոր պայմանները երեխաների օրն առավել հետաքրքրական և հաճելի դարձնելու համար` տարբեր հեքիաթների հերոսների կերպարներով գունազարդվել են սենյակները, կահավորվել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, համալրվել ուսումնամեթոդական գրականությամբ, խաղալիքներով և այլ...
Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչներին կվերաբնակեցնեն 23.04.2012
Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը մշակել եւ ՀՀ կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ, որը կարգավորում է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11 եւ 13 բնակելի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը: Նախատեսվում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի պահածոների գործարանի վարչական շենքը վերակառուցել 49 բնակարանով բնակելի շենքի եւ շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից հետո դրանք տրամադրել վթարային շենքի բնակիչներին: Վթարային շենքը ենթակա է պարտադիր քանդման վարչական...
Եգիպտահայ Բարսեղ Գըզըլեանը պարգևատրվեց Արմավիրի մարզպետի Ոսկե հուշամեդալով 13.04.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Եգիպտոսից ժամանած հայ բարերար Բարսեղ Գըզըլեանին, ում հովանավորությամբ մարզի Նոր Կեսարիա համայնքում 2011 թ. օգոստոսին կառուցվել է Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցին: Հովանավորին ուղեկցում էին Եգիպտոսի թեմի առաջնորդ տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Ողջունելով հյուրերին` մարզպետը բարերարության ու հայ ժողովրդի հոգևոր արժանիքների պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար Բարսեղ...


