Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հետևել է մարզում ընթացող խաղողի մթերման գործընթացին 09.10.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր այցելել է մարզի խաղողի մթերման խոշոր ընկերություններ՝ հետևելու խաղողի մթերման գործընթացին: Էդվարդ Հովհաննիսյանը մասնավորապես եղել է ՄԱՊ գինու-կոնյակի գործարան և Պռոշյանի կոնյակի գործարան: Մարզպետը հանդիպել է մարզի խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, որի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև պետական աջակցման ծրագրերին և ինտենսիվ այգիների հիմնմանը: Խաղողագործները փաստեցին, որ այս տարի բերքը նախատեսվածից շատ քիչ է...

Ուշադրություն 09.10.2023
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում սույն թվականի նոյեմբերի 14-ին և 17-ին կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց վաճառք–աճուրդներ և վարձակալության տրամադրում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69642.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69643.pdf

Ընդգծելով ուսուցչի աշխատանքի կարևորությունը պետության և հասարակության համար՝ մարզպետը շնորհավորեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին՝ նշելով, որ հայ մարդը միշտ մեծագույն հարգանք է դրսևորել մանկավարժական գործի հանդեպ՝ այն համարելով ամենապատվաբերը: «Հարգելի՛ մանկավարժներ, ողջունում եմ բոլորիդ, ուզում եմ շնորհավորել Ուսուցչի տոնի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Կարևորելով մանկավարժի դերն ու նշանակությունը մեր...

Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման մարզային հանձնաժողովի հերթական նիստը՝ մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի նախագահությամբ Այսօր մարզային հանձնաժողովի հերթական խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցում էին մարզպետի աշխատակազմից հանձնաժողովի կազմում ընդգրկված պատասխանատուները, համայնքների ներկայացուցիչները, միասնական սոցիալական ծառայությունների մարզի տարածքային կենտրոնների ղեկավարները՝ Ասթինեն...

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի թիվ 1 հիմնական և Ծաղկալանջ բնակավայրի միջնակարգ դպրոցներ՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին: Դպրոցի տնօրեն Նունե Գևորգյանը մարզպետին ներկայացրեց, որ այս պահին իրենց մոտ սովորում է 57 արցախցի աշակերտ, իսկ 4 երեխա էլ հաճախում է նախակրթարան, իսկ 3 մանկավարժ արդեն աշխատում են դպրոցում որպես գործավար, ուսուցչի օգնական և դաստիարակ: Առաջին օրվանից երեխաներին...

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վաղարշապատի Մանկավարժահոգեբանական կենտրոնում ապաստանած քաղաքացիներին էր այցելել Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի և Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՎՏՄԱԿ-ում ապաստանած անձանց, ծանոթացել շենքային պայմաններին, լսել մարդկանց...