Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր 17.10.2023

ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են մատչելի վարկային ռեսուրսներ։ Ծրագրով առաջարկվում են հետևյալ պայմանները. յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0 մլրդ դրամի չափով․ յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով․...

Ուղեցույց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների  և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների  համար

Ուղեցույց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների համար 17.10.2023

Ուղեցույցը կօգնի հասկանալ՝ ✅Ինչպես ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում Ո՞վ կարող է ստանալ կրթաթոշակ ⁉️Ինչպե՞ս ստանալ կրթաթոշակ Մանրամասները՝  https://escs.am/am/news/18600  

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը 17.10.2023

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, որոշ համայնքներում՝ նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար: Ինչպե՞ս պետք է ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում գրանցվեն և հայտ ներկայացնեն Հայաստանում փաստացի բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները՝ ներկայացված է ըստ քայլերի...

Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելեց 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոս Ազիզ Աղաջանյանի տուն

Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելեց 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոս Ազիզ Աղաջանյանի տուն 16.10.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Արմավիր համայնքում այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Ազիզ Աղաջանյանենց տուն: Մարզպետին դիմավորեցին Ազիզի ծնողները՝ Սամվել և Մելանյա Աղաջանյանները՝ նորածին որդուն՝ լուսաշող Արեգին գրկած: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց հերոսածին ծնողներին, ապա հարգանքի տուրք մատուցեց հերոս եղբայրների հիշատակին նվիրված փառքի անկյունի մոտ։ Ազիզի Արեգը (նորածին որդուն Ազիզի ծնողներն անվանակոչել են Արեգ, քանի...

Ուշադրություն

Ուշադրություն 16.10.2023

ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանում սույն թվականի նոյեմբերի 14-ին կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69786.pdf 

Գործարկվել է պետական աջակցության բոլոր ծրագրերը ներկայացնող պաշտոնական նոր կայքէջ

Գործարկվել է պետական աջակցության բոլոր ծրագրերը ներկայացնող պաշտոնական նոր կայքէջ 12.10.2023

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է պաշտոնական նոր կայքէջը, որը հասանելի է https://www.mlsa.am/ տիրույթում: Կայքում ներկայացված են պետական աջակցության բոլոր ծրագրերը, այդ թվում՝ զբաղվածության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բնակարանային ապահովության և այլ ուղղություններով։ Քաղաքացին կարող է առանձնացված պատուհաններում ծանոթանալ նաև երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և ընտանեկան բռնության ենթարկված անձանց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 17:04:40