Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2023 թվականի սեպտեմբերի 11-ից Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում մեկնարկել է մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացները: Մինչ օրս վերապատրաստման դասընթացների են մասնակցել և համապատասխան վկայականներ են ստացել համայնքապետարանների 79 համայնքային ծառայող: Նոր սկսվող դասընթացները համայնքային ծառայողների 5-րդ և 6-րդ խմբերն են՝ 40 մասնակիցներով ( յուրաքանչյուր խմբում ներառված են 20 համայնքային ծառայող): Համաձայն...

Կարասային թաղում․ բացառիկ գտածո Մեծամոր հնավայրի տարածքից 12.09.2023
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մասնագետները ուսումնասիրում են 2022 թվականի պեղաշրջանում Մեծամոր հնավայրում հայ-լեհական արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված կարասի ռենտգեն հետազոտության արդյունքները։ Կարասում մանկական թաղում է՝ ռենտգեն հետազոտությունը ցույց է տալիս, որ կմախքի տակ առկա են ականջօղեր ու մետաղական ուլունքներ։ Կարասի հետագա պեղումները կհաստատեն թաղման ճշգրիտ ժամանակաշրջանը։ Այն առաջիկայում...

Նոր գտածոների սպասումով․ մաքրման, չափագրման աշխատանքները շարունակվում են 12.09.2023
Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ Այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Զուգահեռ Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում Լեհաստանից եկած արշավախումբը իրականացնում է սյունասրահի մաքրման, վերաչափագրման աշխատանքներ։ Մանրամասն` https://monuments.am/articles/465?type=news https://hushardzan.am/archives/29267

Դասարանների ձևավորման կարգում տրվել են կարգավորումներ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ 12.09.2023
Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգում կատարվել են փոփոխություններ. ըստ այդմ՝ լրամշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշումը։ Սահմանվել է, որ մինչև հանրակրթության նոր պետական չափորոշչի ամբողջական ներդրումը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 12.09.2023
Սույն թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով - ՕՐԱԿԱՐԳ

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար ԱՆՎՃԱՐ են հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն: Ովքե՞ր են շահառուները. ՀՀ կառավարության թիվ 642-Ն որոշմամբ սահմանվել է, որ հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են սահմանված դեղերը ստանալու համար: Տվյալ դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ»...