Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի հետ Մյասնիկյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած, «Արիության» մեդալով և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված Հակոբ Հարությունյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը: Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետն իր զորակցությունը հայտնեց հերոսի ընտանիքի անդամներին,...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 02.11.2023
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 12։00-ին, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մշակույթի տան բակում տեղի կունենա Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի հիշատակին նվիրված հուշ- ցերեկույթ։

Ուշադրություն 02.11.2023
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանում սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ծառայողական տրանսպորտային միջոցի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/70269.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/70268.pdf
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքի Ամասիա, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերում՝ տեղում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին: Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը մարզպետին ներկայացրեց ավարտված և շահագործման հանձնված սուբվենցիոն ծրագրերը, ներկա պահին ընթացող շինարարական աշխատանքները, դրանց ավարտման ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:...

Սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 146 երեխա 02.11.2023
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ծնվել է 146 երեխա։ 72 տղա է լույս աշխարհ եկել, 74՝ աղջիկ։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են Բաղրամյան համայնքի մի շարք բնակավայրերի փողոցները՝ 48961,7ք/մ մակերոսով, 449,530,432 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով (40% կառավարության, 60% համայնքի համաֆիանսավորմամբ)։ Մասնավորապես՝ ծրագրով ասֆալտապատվել են. 1. Արգինա բնակավայրի Տիգրան Մեծ և Աբովյան փողոցները, ընդամենը 5831,5 ք/մ 2. Արտամետ բնակավայրի Գ. Նժդեհ և Արաբոյի փողոցին կապող հատվածը և Արաբոյի փողոցը,...


