Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել և դիպլոմներ ու գովասանագրեր է հանձնել Արմավիրի մարզից ԵՊՀ օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթողներին

Մարզպետն ընդունել և դիպլոմներ ու գովասանագրեր է հանձնել Արմավիրի մարզից ԵՊՀ օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթողներին 22.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել և դիպլոմներ ու գովասանագրեր է հանձնել Արմավիրի մարզից ԵՊՀ օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված 37 աշակերտի: Նրանցից 2-ն արժանացել են 1-ին կարգի դիպլոմի, 2-ը՝ 2-րդ կարգի դիպլոմի, 6-ը՝ 3-րդ կարգի դիպլոմի, ևս 27-ը՝ գովասանագրի: Ողջունելով աշակերտներին և կարևորելով օլիմպիադայում նրանց մասնակցությունն ու գրանցած ցուցանիշները՝ մարզպետը մասնավորապես նշել է. «Այս տարիքում և ապագայի հարցում սա շատ կարևոր և մոտիվացնող...

Հանդիպում՝ շահառու խմբերին վերականգնողական օգնության տրամադրմանը վերաբերող հարցերի շուրջ

Հանդիպում՝ շահառու խմբերին վերականգնողական օգնության տրամադրմանը վերաբերող հարցերի շուրջ 22.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը շահառու խմբերին վերականգնողական օգնության տրամադրմանը վերաբերող հարցերի շուրջ փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով մարզպետարանում այսօր հանդիպում է ունեցել «ՊԼԱՆԱՏԱ ՍԱՆԱ» հոդերի և ոտնաթաթերի առողջության և մարզային սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների պատասխանատուների, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամների և բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Բուժաշխատողների օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Բուժաշխատողների օրվա առթիվ 21.06.2022

Արմավիրի մարզը ներկայացնող բժշկական հաստատությունների հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Սա այն մասնագիտությունն է, որն ի զորու է հրաշքներ գործել, ընդհուպ մինչև երկրորդ կյանք պարգևել մարդուն։ Եվ բոլոր ժամանակներում կոչումով բժշկին բնորոշ է եղել կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումն աշխատանքի և մարդկային կյանքի հանդեպ: Օգտվելով առիթից՝ առանձնահատուկ...

Մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվել է Վաղարշապատի հիվանդանոցի երկարամյա սրտաբան Նաիրա Եղիազարյանը

Մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվել է Վաղարշապատի հիվանդանոցի երկարամյա սրտաբան Նաիրա Եղիազարյանը 21.06.2022

Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Վաղարշապատի հիվանդանոցի երկարամյա սրտաբան, այժմ վաստակած հանգստի մեջ գտնվող Նաիրա Եղիազարյանին, շնորհավորել վերջինիս մասնագիտական տոնի առթիվ և Արմավիրի մարզի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, բարեխիղճ աշխատանքի և բնակչության առողջության պահպանման գործում ունեցած կարևոր դերակատարման համար   շնորհակալագիր հանձնել: 

«Գագարինի համաստեղություն» խորագիրը կրող 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին հաջողություն են գրանցել նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները

«Գագարինի համաստեղություն» խորագիրը կրող 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին հաջողություն են գրանցել նաև Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները 21.06.2022

ՌԴ Սարատով քաղաքում անցկացված «Գագարինի համաստեղություն» խորագիրը կրող 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել նաև «Արմավիրի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Գեղարվեստի բաժնի» տաղանդաշատ սաները: «Գեղանկարչություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Վարդան Թովմասյանը և Լիանա Մովսիսյանն արժանացել են 1-ին և 2-րդ կարգի մրցանակների: Հայի յուրահատուկ մտածելակերպն ու ձեռագիրը միշտ իր առանձնահատուկ տեղն է...

Արմավիրի մարզի Արագած համայնքում նոր ջրամբար է կառուցվում

Արմավիրի մարզի Արագած համայնքում նոր ջրամբար է կառուցվում 17.06.2022

Արմավիրի մարզի Արագած համայնքում 55 000 քմ մակերեսով նոր ջրամբար է կառուցվում: Շինարարական աշխատանքները կատարում է Salute CO ընկերությունը, որը Հայաստանում ջրամբարներ է կառուցում տարբեր ընկերությունների համար։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53